ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում արագաչափեր է վնասել․ նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ նպատակադրվելով վնասել Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում առկա արագաչափ սարքերը՝ նշված անձը 2024թ. մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենան վարելով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհով, հերթով կանգնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք, Վայոց Ձորի մարզի Մալիշկա, Արփի, Վայք, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Արմաշ, Սուրենավան բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված արագաչափ սարքերի տուփերի մոտ և ավտոմեքենայից վերցնելով անվադող քանդելու համար նախատեսված գործիքը, կոտրել է հիշյալ արագաչափ սարքերի համար նախատեսված մետաղական տուփերի պաշտպանիչ ապակիները, ֆոտոբռնկման լամպերի պաշտպանիչ պատյանները, վեց դեպքում՝ նաև արագաչափ սարքերի երեսկալները, տեսախցիկի օբյեկտիվը կամ մետաղական տուփն առանձնացրել է հենասյունից և նետել ճանապարհամերձ ձորակը:

Այդ կերպ վերջինս, պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցված թվով 6 արագաչափ սարքերի, ինչպես նաև դրանց համար հենասյուներին ամրացված մի քանի պաշտպանիչ տուփերի վնասման հետևանքով, հիշյալ կազմակերպությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 48.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 36-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջամտել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, պարեկները, ահազանգ ստանալով «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արագաչափերը կոտրելով Արարատի մարզի Սուրենավան բնակավայր հասնելու մասին, մեկնել են այնտեղ։ Հիշյալ բնակավայրում առկա արագաչափ սարքի մոտ նկատելով և մոտենալով անձին՝ ներկայացել են և հարցադրում կատարել արագաչափի վնասված լինելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ տղամարդը հայտնել է, որ ինքն է կոտրել արագաչափը և քաշել, գետնին է գցել պարեկների համազգեստին ամրացված տեսանկարահանող սարքերը՝ վնասվելով դրանցից մեկը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա մարտի 19-ին 38-ամյա անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված՝ բացակայելու արգելքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular