ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք օրում բացահայտվել է հանցագործության 227 դեպք, արձանագրվել 32 ՃՏՊ, որոնցից մեկը՝ մահվան ելքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 227 դեպք:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մասնավորապես բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 18, հոգեկան ներգործության՝ 14, փաստաթուղթ կեղծելու՝ 8, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7, խուլիգանության՝ 5, կողոպուտի, սառը զենք կրելու և ինքնիրավաչության՝ 4-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման ու անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու՝ 2-ական, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնակատիրական գործունեության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, կեղծ արտարժույթի հայտնաբերման, ընդերքի պահպանման կանոնները խախտելու և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական ու կողոպուտի՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular