ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի տնկարանային տնտեսությունը առաջիկայում կհամալրվի 40 հազար վայրագ և արդեն պատվաստված փոքր տնկիներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում տնկարանի ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Տարածքում մայիսի սկիզբին պլանավորվում է տնկել մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված փոքր տնկիներ:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված բարդությունների պատճառով այն մի փոքր ուշանում է: Առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն սպասվում է 3D ցանկապատների ներկրումը, դրանից հետո աշխատանքները 15-20 օրվա մեջ կմոտենան ավարտին:

«Տնկարանային տնտեսության մասով ամբողջովին ավարտված է ջրամբարի կառուցման աշխատանքները, ինչպես նաև հողի գրունտի փխրեցման և հողախառնուրդով խառնման աշխատանքները: Այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի և ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր սարքավորումները ձեռք են բերված, նաև ձեռք է բերվել 100 կմ կաթիլային համակարգ, կսկսենք բուն կաթիլային համակարգի անցկացման աշխատանքները: Նաև կմեկնարկի մոտ 2 հեկտար տարածքի ստվերացնող համակարգի աշխատանքները:

Ֆինանսական վարչությունից ստացվել է գումարի կեսը, մյուս կեսը ստանալուն պես կսկսենք այդ նյութերի գնման գործընթացները»,-ասաց նա:

Քաղաքապետի այն հարցին, թե երբ է պլանավորվում տնկիների տեղադրումն այդ հատվածում և ինչ քանակով, Բեգոյանը պատասխանեց. «Պլանավորում ենք ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Այժմ գնումների հայտարարման փուլն է՝ մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ»:

Բեգոյանը նշեց, որ նախատեսում են ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել կաղնիներ, սոսիներ, թխկիներ և ևս մի քանի տեսակներ՝ ընդգծելով, որ Երևանում օգտագործվելու են խիստ ֆունկցիոնալ և արժեքավոր ծառատեսակներ:

«Երևան քաղաքի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել 5 հազար ծառ: Դա վերաբերում է հասուն ծառերին, որոնք բերվելու են փողոցային տնկարկներ և այգիներ»,-ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular