ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ որոշումը։

ԵՏՀ Խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված  փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 7-ին, վերաբերում են սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հստակեցմանը՝ բնութագրվելով սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ, որը դժվար է ստանդարտացնել։ Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների շեղման թույլատրելի սահմաններ՝

  • սպիտակուցներ՝ մակնշվածքի մեջ նշված արժեքի առնվազն 80%-ը,
  • ճարպեր, ածխաջրեր՝ ոչ ավելի, քան 120%,
  • տվյալ արտադրանքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) չպետք է գերազանցի մակնշման արժեքի 120%-ը:

Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի համար սահմանել է անցումային շրջան` մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: Սպանդային մթերքի և մսամթերքի արտադրությունը և շրջանառությունը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը, իհարկե արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա, քանի որ արտադրողները և վաճառողները (մատակարարները) մակնշվածքում սննդային արժեքին վերաբերող փոփոխությունների համապատասխանեցումը կկարողանան կատարել աստիճանաբար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular