ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվի պատվերն եք կատարում», «Ուշադիր լսե'ք, Ադրբեջանի պատվերն անձամբ դուք եք կատարում»․ ԱԺ-նիստում իրավիճակը լարվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիեզերական գաղտնիք չէ այն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ՝ ով, ինչ, երբ ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորը կարող են հասկանալ, որ այդ բանակցությունները առաջին օրից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա Հայաստանի ներքին գործն է. «Այո, ասվել է, որ ձեր սահմանադրությունը խնդիրներ է պարունակում խաղաղության համար, մեր կողմ էլ ասվել է, որ իրենց սահմանադրությունից սկսած եւ իրավական զանազան ակտերում, դասագրքերում խնդիրներ կան ապագա խաղաղության համար»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, որ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի պատվերն է իրականացնում, այդ թվում Սահմանադրությունը փոխելու հարցում, Արարատ Միրզոյանն ասաց. «Դուք մի արտահայտություն թույլ տվեցիք, որ անթույլատրելի է, դուք ասացիք՝ դուք Ադրբեջանի պատբվերն եք կատարում: Դե ուրեմն ուշադիր լսեք, Ադրբեջանի պատվերը դուք եք կատարում անձամբ, եւ Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր»:

Աննա Գրիգորյանը նախ արձագանքեց՝ «Հանգստացեք, չափավորեք ձեր խոսքը», ապա հարցրեց, թե ինչով է ինքը կատարում Ադրբեջանի պատվերը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես կպատմեմ մի դրվագ, որը մի քիչ մտածելու դեպքում ապացուցում է, որ այդ գիծը տանում է այդ պատվերը: Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց գնահատական ավելացնելու: Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, որի համաձայն ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին: Հայկական կողմը ամբողջությամբ համաձայնություն է հայտնում այդ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, Ադրբեջանը մերժում է եւ հարձակվում է Հայաստանի վրա: Հայաստանը փորձում է գործի դնել իր անվտանգային մեխանիզմները, զանգում է այն ատյաններ, որտեղ այդ հարցը պետք է հացեագրվի:  Այնտեղից ասում են, որ չենք կարող ասել՝ դա հարձակում է Հայաստանի վրա, թե ոչ, որովհետեւ մենք չգիտենք, թե Հայաստանի սահմանները որտեղ են, Հայաստանը կարծես թե սահմաններ չունի: Դրանից հետո ՀՀ-ն դա ընդունում է ի գիտություն եւ փորձում է իրավիճակը կառավարելու, իր գոյությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել: Մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ԵՄ խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի նախագահը ասում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը մի փաստաթղթի վրա, որը 1991-ին ասել է, որ սա է սահմանները: Կապը, եթե տեսնում եք, լավ, եթե չէ, պետք է կրկնեմ, որ դուք կատարում եք պատվեր, լավագույն դեպքում՝ չգիտակցված: Վատագույն մեկնաբանությունն այդ իրավիճակին ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular