ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը. Մարուքյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ դա մեր ներքին կյանքի համար է, ես դեմ եմ պետության հիմքերը վերանայելուն: Այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով  իր հրաժարականի պատճառների մասին:

 «3-րդ հանրապետություն, թե 4-րդ,  դա քաղաքական խոսույթ է, այն 4-րդը չէ, 6-րդը չէ, այն Հայաստանի Հանրապետությունն է եւ այս հանրապետությունը մենք պետք է պահենք,պահպանենք, հզորացնենք: Եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել եւ սա էր վերջին անհամաձայնությունը, որ ես ունեցա մեր հարգարժան գործընկերներ հետ:

Երբ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները ներկայացնում էր, այդտեղ գոյություն չուներ Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անակախության հռչակագիրը չգիտեմ ինչ անելու որևէ պահանջ։ Ընդունել, որ մենք պետք է նոր Սահմանադրություն ընդունենք, որն ըստ Ադրբեջանի խոչընդոտում է խաղաղության պայմանագիրը կնքելուն, նշանակում է, որ մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ»,-ասել է Մարուքյանը։

Մարուքյանը նշում է, որ ադրբեջանի պահանջները անվերջանալի են, իսկ  Հայաստանն իր պահանջները նվազեցնելով չի նվազեցնում Ադրբեջանի պահանջները եւ այդ տեսլականի շարունակումը չի բերելու այլ արդյունքների, որն արդեն մի անգամ չի բերել:

Մարուքյանը անդրադարձել է նաեւ իր հրաժարականւշի շուրջ պտտվող ասեկոսեներին՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն սպասվում, «իշխանական նավն էլ չի խորտակվող, նրանց գործերը այդքան էլ վատ չեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular