ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն Հանրապետության նախագահ Մայա Սանդուի Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, հայտնում է Սանդուի մամուլի ծառայությունը։

«Մարտի 7-ից 8-ը Սանդուն կլինի Փարիզում։ Աշխատանքային այցի ծրագիրը ներառում է Ելիսեյան պալատում հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և համագործակցության համաձայնագրերի ստորագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համագործակցության համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել երկրների միջև փոխգործակցությունը՝ հիմնված 1998թ.-ի համաձայնագրի վրա: Նոր փաստաթուղթը հնարավորություններ է բացում փոխգործակցության համար անձնակազմի վերապատրաստման, միջազգային առաքելություններին մասնակցելու, օդային տարածքի վերահսկման, տեխնոլոգիաների փոխանակման և այլ ոլորտներում:

Մոլդովայի նախագահին ուղևորության ժամանակ կուղեկցի հանրապետության պաշտպանության նախարար Անատոլի Նոսաթին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular