ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացին 217 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ առանց որևէ կողմնակի ազդեցություն ունենալու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի բնակիչը կամավոր կերպով 29 ամսվա ընթացքում ստացել է 217 պատվաստում ընդդեմ կորոնավիրուսի, հայտնում է The Guardian-ը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գերմանացին չի վարակվել Covid-19-ն առաջացնող վիրուսով, ինչպես նաև չի տուժել պատվաստանյութի հետ կապված որևէ կողմնակի ազդեցությունից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Infectious Diseases բժշկական ամսագրում:

Գերմանական Մագդեբուրգ քաղաքից 62-ամյա տղամարդը, որին բժիշկները նկարագրել են որպես «հիպերպատվաստված», ասել է, որ մեծ քանակությամբ պատվաստանյութեր է ստացել «մասնավոր պատճառներով»: Այս մասին պատմել են Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի փորձագետները, որոնք հետազոտել են նրան:

«Նրա իմունային համակարգը գործում է առանց խնդիրների, ընդհակառակը, օրգանիզմում նույնիսկ մեծ քանակությամբ հակամարմիններ են հայտնաբերվել», - նշում է փորձագետներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular