ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմ Չեն Ընը բանակին հանձնարարել է բարձրացնել մարտական ​​պատրաստվածությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է օպերատիվ վարժանքների համար ռազմաբազա և ստուգել վարժանքների համար նախատեսված օբյեկտները, հայտնում է kommersant.ru-ն։  

Նա զինվորականներին հրամայել է շատացնել զորավարժությունները՝ պատերազմի դեպքում «մարտունակությունն արագ բարձրացնելու նպատակով»։

Նրան ուղեկցել են Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիլը։

«Կիմ Չեն Ընը հատուկ ընդգծել է, որ ամբողջ բանակը բոլոր մակարդակներում պետք է եռանդուն կերպով բացի արագ զարգացման նոր շրջան՝ արագացնելու պատերազմին նախապատրաստությունը՝ ներկայիս իրավիճակի պահանջներին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular