ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դասական լեզու Հայոց» գրաբարյան մրցույթն ավարտվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դասական լեզու Հայոց» խորագրով գրաբարյան եռափուլ մրցույթը մոտեցավ ավարտին։ Օրեր առաջ տեղի ունեցավ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։
ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, Արարատյան հայրապետական թեմի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի համատեղ ջանքերով և «Ինստիգեյթ» և «Բուտեխ» ընկերությունների հովանավորությամբ իրականացված «Դասական լեզու Հայոց» մրցույթը մեկնարկել էր 2023 թվականի նոյեմբերին։  Մրցույթը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համագործակցող կառույցներն են «Դասական Դպրոց» կրթական հիմնադրամը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։
Հայաստանի 8 մարզերից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 170 աշակերտներից երրորդ փուլ էին անցել 88-ը, որոնք, կազմելով խմբեր, իրականացրել են տարբեր նախագծեր՝ կիրառելով դասական հայոց լեզուն։
«Հաշվի առնելով ներկայում տարբեր գիտակարգերի մեկտեղման կարևորությունը՝ մրցույթի  շրջանակներում փորձել ենք մեկտեղել լեզվաբանությունն ու գիտարվեստը։ Մրցույթի հիմնական նպատակներից մեկը աշակերտների ստեղծագործական հմտությունների, լեզվաբանական և համակարգչային գիտելիքների զարգացումն է»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի տնօրեն Մանե Ղևոնդյանը։
Մարտի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը և ցուցադրվեցին սահմանված 10 անվանակարգերում հաղթող խմբերի աշխատանքները։ Հաղթող ճանաչված խմբերն «Ինստիգեյթ» ընկերության հովանավորությամբ ստացան դրամական պարգևներ, իսկ խմբերի ուսուցիչները՝ անհատական սալիկային համակարգիչներ՝ հայկական «Բուտեխ» ընկերության արտադրության։
«Սալիկային համակարգիչների միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան կապվելու Դասական լեզվի ուսուցման ցանցին, կստանան նյութեր, հանձնարարություններ, օժանդակություն և համագործակցության առաջարկներ»,- նշում է «Դասական դպրոց» հիմնադրամի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ։ «Դասական դպրոց» հիմնադրամն արվեստանոցի կրթական նախագծերից մեկն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular