ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը Միավորված ազգերի կազմակերպությունում իր մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանին հետ է կանչել «անհապաղ խորհրդատվությունների համար»: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին մարտի 4-ին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Միևնույն ժամանակ նա մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ասելով, թե նա փորձում է լռության մատնել համաշխարհային կազմակերպության կողմից նույն օրն ավելի վաղ ներկայացված զեկույցը, որը վերաբերում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրականացված բազմաթիվ սեռական բռնություններին:

«ՄԱԿ-ի վերջին զեկույցը մանրամասնում է ՀԱՄԱՍ-ի վայրագությունները, որոնք կատարվել են հոկտեմբերի 7-ին, ներառյալ՝ զանգվածային սպանությունները, բռնաբարությունները և պարբերաբար կատարված մյուս սեռական հանցագործությունները: Սակայն նախագահը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) լռում է: Եկել է գործելու ժամանակը, Անտոնիո՛ Գուտերեշ: ՀԱՄԱՍ-ը պետք է ողջ աշխարհում ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրան աջակցող երկրները պետք է համարվեն ահաբեկչության հովանավորներ», - գրել է Կացը X սոցիալական ցանցում։

Գիլադ Էրդանն ինքը այս առնչությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ին հինգ ամիս պահանջվեց, որպեսզի, վերջապես, ընդունի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կատարված սեռական բնույթի ցնցող հանցագործությունները: Այժմ, երբ հայտնվեց զեկույցը սեռական վայրագությունների և սեռական բռնության մասին, որոնց մեր պատանդները ենթարկվում են Գազայի հատվածում, ՄԱԿ-ի ամոթալի լռությունը, որը ոչ մի քննարկում չի անցկացնում այս հարցի շուրջ, մինչև երկինք աղաղակող փաստ է»:

Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերքել է իր ղեկավարի հասցեին հնչած մեղադրանքները, թե իբր նա փորձում է լռության մատնել զեկույցը։ Նրա խոսքով՝ Գուտերեշն, ընդհակառակը, «լիովին պաշտպանել է» այդ փաստաթուղթը կազմելու վրա աշխատանքը, որն իրականացվել է Պրամիլա Պատենի` հակամարտության պայմաններում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի ղեկավարությամբ: Դյուժարիկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցն, ի վերջո, հրապարակվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular