ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի անգամ է ՆԱՏՕ-ն զոհաբերել իր «դաշնակիցներին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց, և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի արդյունավետ դաշնակից կլինի և կապահովի ՀՀ անվտանգությունն ահագնացող ռիսկերի ֆոնին: Սակայն, պատմությունը և փաստերը վկայում են այն մասին, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն բազմիցս աչքի է ընկել իր դաշնակիցներին քցելով և խաբելով:

2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո, երբ Արևմուտքի աջակցության հավաստիացումներին հավատացած Վրաստանը պատերազմի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ ՆԱՏՕ-ն օրակարգ բերեց Թբիլիսիին ալյանսի կազմ ներառելու հարցը, կարելի է ասել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սակայն, ընդամենն ամիսներ անց ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու հարցում որևէ կոնսենսուս չկա: 2014–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության հարցն ընդհանրապես չի քննարկվում:  Իսկ ահա 2022-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ «Անդամակցության հարցում մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նույն ճակատագրին արժանացավ Ուկրաինան:  2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը հետաձգվեց, իսկ դեկտեմբերին որոշում ընդունվեց հարաբերությունների նոր ձևաչափի մասին՝ տարեկան ազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ճանապարհային քարտեզ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Ուկրաինան բարեփոխելու համար: Այնուհետև եղավ 2014-ի պատերազմը, երբ Ուկրաինան կորցրեց  Ղրիմը: ՆԱՏՕ-ն այս անգամ էլ բավարարվեց ընդամենը աջակցության խոսքեր հնչեցնելով: Այսօր, երբ Ուկրաինան հերթական պատերազմի արդյունքում կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի առջև, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ կառույցը Ուկրաինային իր կազմ ընդունելու սցենար այս պահին չի քննարկում:  Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին գործնականում չէր քննարկվում, սակայն Ղրիմի իրադարձություններից հետո այդ հարցը ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Սովորաբար դա ձևակերպվում է այսպես՝ կցանկանա՞ն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ  իրենց զինվորներին ուղարկել պատերազմելու ՌԴ–ի դեմ, եթե վերջինս հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ 2016 թվականի սկզբին BBC-ն նույնիսկ ֆիլմ թողարկեց՝ նվիրված այս սցենարին։ Արդյունքում՝ 2014 թվականին Միացյալ Նահանգներն սկսեց մի շարք գործողություններ և զորավարժություններ, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի իր արևելյան դաշնակիցներին վստահեցնելու, որ դաշինքը կաջակցի նրանց ռուսական ագրեսիայի դեպքում: Ինչպես տեսնում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ:

ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին քցել է ոչ միայն գեղեցիկ խոստումներ տալով՝ այնուհետև դրանցից հետ կանգնելով: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չի արձագանքել դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:

Մեկ այլ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հապճեպ դուրս գալը, եթե չասենք՝ փախուստն Աֆղանստանից զգալիորեն թուլացրեց աֆղանական բանակը՝ ամրապնդելով Թալիբան շարժման դիրքերը՝ երկիրը նորից գցելով ահաբեկչության և իսլամական ջիհադի ճիրանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո աֆղանցիները պետք է ստանային առնվազն 17074 միավոր տեխնիկա։ Սակայն իրականում ԱՄՆ բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասը հայտնվել է գրոհայինների ձեռքում։

Ահա այսպիսի ճակատագիր է սպասվում այն բոլոր պետություններին, ովքեր իրենց հույսը կապում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող անվտանգության մեխանիզմների հետ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular