ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը ցանկանում է Նիդերլանդների վարչապետին դարձնել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար․ Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Գրել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Ինքը՝ Ռյուտեն, չի մեկնաբանում հնարավոր նշանակումը։

Նախօրեին Politico-ն գրել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանում է դաշինքի երկրների ղեկավարների մոտավորապես երկու երրորդը։ Նիդեռլանդների վարչապետի աջակցությունն ԱՄՆ նախագահի կողմից էլ ավելի կավելացնի նրա կողմնակիցների թիվը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ից 19-ը, Ռյուտեն ասել, որ սխալ է թույլ տվել, երբ հրապարակավ հետաքրքրություն է հայտնել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար անցած հոկտեմբերին: «Ես չպետք է դա անեի, ուստի որոշեցի այլևս չխոսել այդ մասին»,- ասել է նա:

Նիդեռլանդների զինված ուժերի հրամանատար Օննո Էյխելսհայմը հայտարարել է, որ Մարկ Ռյուտեն, «շատ հավանական է», ստանա գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Ըստ Politico-ի՝ Ռյուտեի հայտը կհաստատվի մինչև ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը։ Politico-ն նշել է, որ դաշինքի գլխավոր քարտուղարի հնարավոր անցումը քննարկել են Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսը։

Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերին։ ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ կազմակերպության անդամ երկրների 31 ղեկավարներից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի թեկնածությունը։

Bloomberg-ը հայտնել է, որ Թուրքիան դեռ չի հաստատել Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Երկիրը ցանկանում է, որ նոր գլխավոր քարտուղարը չեզոքություն երաշխավորի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, որոնց հետ Անկարան տարածքային երկարամյա վեճեր ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular