ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավդեևկայի գրոհի ընթացքում Ռուսաստանի 16,000 զոհի մասին հայտնած ռազմական թղթակիցն ինքնասպան է եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական թելեգրամյան ալիքները գրում են, որ ինքնասպանություն է գործել ռազմական թղթակից Անդրեյ Մորոզովը, որն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական Ավդեևկա քաղաքի գրոհի ընթացքում ռուսական կողմի 16,000 զոհի մասին:

Նա վարում էր Нам пишут из Янины թելեգրամյան ալիքը և երկար ժամանակ ավագ սերժանտի կոչումով ծառայել էր Դոնեցկի «ժողովրդական հանրապետության» կիսառազմական ուժերում:

Ինչպես նշում է BBC-ն, նա, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել՝  ռուսական պաշտոնական քարոզչամեքենայի ներկայացուցիչների կողմից ճնշումների պատճառով:

Նրա ինքնասպանությունը հաստատել են ПриZрак Новоросии, Солдатская правда և Zаписки Vетерана թելեգրամյան ալիքները:

Մորոզովի վերջին հաղորդագրությունները Telegram-ի ալիքում (ավելի քան 100 հազար բաժանորդ) եղել են ինքնասպանության, ինչպես նաև ռազմաճակատում զենքի սուր պակասի, հսկայական կորուստների, ռոտացիայի, իր զորամասում բուժօգնության բացակայության, զինվորական ղեկավարության անփութություն ու խարդախության մասին։ 

Ավելի վաղ Մորոզովն Ավդեևկայի գրավման մասին գրառում էր արել՝ պնդելով, որ քաղաքի գրավումը ռուսական կողմին արժեցել է 16 հազար անվերադարձ կորուստ և մոտ 300 միավոր զրահամեքենա։

Դրանից հետո մի քանի ռուսաստանցի քարոզիչներ քննադատությամբ հարձակվել են Մորոզովի վրա, նրանցից մեկը նրա գրառումն անվանեցլ էր «հերթական պարտվողական աղբ, որը բավականին նման է ֆեյքի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ զրպարտությանը»։ Երեկ նա Telegram-ում գրել է, որ իր զինվորական հրամանատարները ստիպում են իրեն ջնջել ռուսական կորուստների մասին գրառումը։ Մորոզովի խոսքով՝ իր գրառումը ջնջելու հրամանը տրվել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աշխատակիցների ճնշման ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular