ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը նախապատրաստում է Ուկրաինայի կապիտուլյացիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Ուկրաինայի գործընկերները մտահոգություն են հայտնել ռազմաճակատում ուկրաինական բանակի հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Արեւմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կարծիքով՝ Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե չհաստատվի ԱՄՆ-ից 60 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթը, հայտնում է DW-ն։ Միևնույն ժամանակ, հրատարակության զրուցակիցներից շատերը դժվարացել են պատասխանել, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի դեմ պատերազմում։ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի նախագահ, դեմոկրատ սենատոր Մարկ Ուորների խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի կողմից օգնության նոր փաթեթի հաստատումը «ջրբաժան» կլինի Ուկրաինայի համար։ Այնուամենայնիվ, Ուորները չի պնդել, որ այս քայլը կապահովի երկրի հաղթանակը պատերազմում, այլ պարզապես հայտարարել է, որ ամերիկյան օգնությունը Կիևի վերջին և լավագույն հույսն է:

Կանզասից սենատոր Ռոջեր Մարշալը, իր հերթին, կոչ է անում կենտրոնացնել ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման վրա, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի պատերազմում «ոչ մի առաջընթաց» չի եղել, բացի հսկայական կորուստներից: 

Ուկրաինային հատկացվող օգնությունն սկսում է մտահոգել նաև ամերիկացի զինվորականներին:  Ըստ CNN-ի՝ բանակի պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ առանց նոր ֆինանսավորման նրանք ստիպված կլինեն գումար խնայել այլ կարևոր նախագծերի վրա՝ շարունակելով աջակցել Կիևին։ 2023 թվականի հոկտեմբերից՝ ֆինանսական տարվա սկզբից, բանակն ավելի քան 430 միլիոն դոլար է ծախսել տարբեր գործողությունների վրա, այդ թվում՝ ուկրաինական զորքերի վերապատրաստման, սարքավորումների տեղափոխման և ամերիկյան զորքերի Եվրոպա տեղափոխման վրա։ Այս հաշիվները վճարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարությունը։ «Ըստ էության, մենք դա անում ենք բանակի պահեստից», - CNN-ին ասել է բարձրաստիճան զինվորականը:

ԵՄ-ն իր հերթին նույնպես մեսիջներ է հղում, որ չի պատրաստվում պատերազմել ուկրաինացիների փոխարեն: Արևմուտքը չի ցանկանում, որ  Ռուսաստանն ու   ՆԱՏՕ-ն հակամարտեն, ուստի Հյուսիսատլանտյան դաշինքն իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ապա ամենաբարձր մակարդակով հայտարարվում է այն մասին, որ դա մոտակա մեկ տարվա ընթացքում դժվար թե իրականություն դառնա:

Ինչպես տեսնում ենք՝ Արևմուտքը, որն ի սկզբանե հայտարարում էր Ուկրաինային մինչև վերջ աջակցելու իր պատրաստակամության, Կիևին ՆԱՏՕ ընդունելու հարցում հստակության մասին, այսօր պարզապես ջրում է ուկրաինական քեյսը և արևմտյան պաշտոնյաներն արդեն բարձրաձայն են խոսում այն մասին, որ Կիևը պետք է որոշակի տարածքներ զիջի՝ հակամարտությանը վերջ տալու համար: Նմանատիպ զարգացումների ֆոնին էլ ավելի անհիմն է թվում ՀՀ իշխանությունների ոգևորությունն Արևմուտքից հնչող աջակցության մասին խոստումներից: Ինչպես արևմտյան տերությունները զոհաբերեցին Ուկրաինային և ուկրաիանացի ժողովրդին՝ սեփական աշխարհաքաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով, այնպես էլ զոհաբերելու են Հայաստանը և հայ ժողովրդին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular