ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է բերում իր հետևից. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ դրանք որակելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է «սովորական գործ»։ Այս մասին գրում է trtrussian.com-ը:

«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում... Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս ճիչը։ Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է բերում իր հետևից։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր իրենց ստորագրությունն են դնում այս ցեղասպանության տակ, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Էրդողանը:

«Թուրքիան պաշտպանում է ոչ միայն պաղեստինցի եղբայրներին, այլև «մարդու իրավունքները, խաղաղությունը, միջազգային իրավունքը» (չակերտները՝ Tert.am)։ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս իր «անկեղծություն» (չակերտները՝ Tert.am) այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի՝ հետագա ջարդերը կանխելու համար։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո:

Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ նախատեսվող հարձակումից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular