ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Թրամփ առաջին հեռակա բանակցությունները՝ Ուկրաինայի ապագայի շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ կայացած ռեզոնանսային հարցազրույցը: Սակայն, հաշվի առնելով աշխարհում ընթացող գեոպոլիտիկ պրոցեսները, թերևս սխալ կլինի այս հանդիպումը պարզ զրույց դիտարկել: Բանն այն է, որ Կառլսոնը աջակցում էր և շարունակում է աջակցել ԱՄՆ նախկին նախագա, իսկ այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա ներքին և արտաքին քաղաքականության առանցքային ասպեկտներին: Ավելին՝ Կառլսոնին տեսնում են ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, եթե, իհարկե, գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի Դոնալդ Թրամփը:  Վերջինիս որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ով ակտիվորեն ներգրավված է հոր նախընտրական արշավում, օրեր առաջ հայտարարել էր, որ Կառլսոնի թեկնածությունն ապագա փոխնախագահի պաշտոնում «արդեն սեղանին է»։ 

Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ի դեմս Կառլսոնի՝ գործ ունենք ոչ թե մարգինալ լրագրողի, այլ ԱՄՆ ապագա հնարավոր բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որին, ի դեպ, Politico ամսագիրն  անվանել էր ստվերային դիվանագետ, ապա ակնհայտ է, որ այս հարցազրույցը Թրամփ-Պուտին առաջին ոչ պաշտոնական բանակցություններն էին, որոնց անկյունաքարային թեման, անշուշտ, ուկրաինական քեյսն է:  Կրեմլի համար Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակցին հարցազրույց տալու համաձայնությունը հնարավորություն է սեփական մեսիջները հասցնելու և Թրամփի քաղաքական թիմի մոտեցումները զոնդաժ անելու համար: Ըստ էության, Կառլսոնը Պուտինին տվել է այն հարցերը, որոնք ամենաշատն են հուզում իր հովանավոր  Թրամփին՝ փաստացի սկիզբ դնելով Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններին:

Ինչպես գիտենք, Թրամփը երբեք չի թաքցրել իր մոտեցումը ուկրաինական քեյսի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այս պատերազմը ԱՄՆ-ին պետք չէ և ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում այն կանգնեցնելու է: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, համաձայնության գալով, պարզապես կիսելու են Ուկրաինան, իսկ ավելի գլոբալ առումով՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիները: ՌԴ-ն, անշուշտ, կհպահպանի այն տարածքները որոնք այսօրվա դրությամբ հաջողել է վերցնել իր վերահսկողության տակ: Ընդ որում, չի բացառվում, որ Ուկրաինայի մի մասն էլ բաժին հասնի Հունգարիային, որը, լինելով ԵՄ անդամ երկիր, ողջ ընթացքում պահպանել է լոյալությունը ՌԴ–ի նկատմամբ և վերապահումներով է մոտեցել Կիևին ցուցաբերած ԵՄ օգնությանը: Ուկրաինական տարածքների հանդեպ որոշակի նկրտումներ կարող են ունենալ նաև Լեհաստանն ու Ռումինիան: Դրանից հետո բզկտված Ուկրաինային գուցե և վերցնեն ԵՄ, սակայն մեծ հարց է, թե ինչ սահմաններում ի վերջո Ուկրաինան կդառնա եվրոպական ընտանիքի մաս:

Պուտինի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած գլխավոր մեսիջները համընկնում են ուկրաինական հարցի լուծման մասին Թրամփի պատկերացումների հետ: Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը վաղ թե ուշ նստելու է բանակցությունների սեղանի շուրջ:  Նույն կարծիքին է նաև Կառլսոնը, համենայնդեպս, վերջինս հարցազրույցից հետո կիսվելով տպավորություններով՝ բավական լուրջ քննադատության է արժանացրել ԱՄՆ գործող վարչակազմին՝ հայտարարելով, որ Կիևի վարչակազմին զինելն ու պատերազմն ամեն գնով շարունակելը՝ աբսուրդ է: Կառլսոնը հավելել է նաև, որ, իր կարծիքով, Պուտինն իսկապես ցանկանում է խաղաղություն հաստատել և այդ ճանապարհին այս պահի դրությամբ միակ խոչընդոտը հենց արևմուտքի համառությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular