ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ռուսական սպառնալիքը «ֆեյք» է, այն ուռճացնում է ՆԱՏՕ-ն. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ն փորձում է վախեցնել իր բնակչությանը մտացածին ռուսական սպառնալիքով, ինչն ակնհայտ փաստ է. այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իսկ մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները, պարզապես խելացի մարդիկ, հիանալի հասկանում են, որ սա «ֆեյք» (կեղծիք) է։ Ռուսական սպառնալիքն ուռճացվում է», - ասել է Պուտինը:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նա նկատի ունի ՌԴ-ի՝ Լեհաստան կամ Լատվիա ներխուժման վտանգը:

«Պատկերացնո՞ւմ եք մի սցենար, երբ ռուսական զորքեր ուղարկեք Լեհաստան», - հարցրել է Կառլսոնը։

«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա. Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում, ոչ մի տեղ։ Մեր ինչի՞ն է դա պետք: Մենք ուղղակի որևէ հետաքրքրվածություն չունենք։ Միայն  սպառնալիքներ են», - ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ համաշխարհային պատերազմը ողջ մարդկությանը կբերի կործանման եզրին: 

«Կան, իհարկե, զսպման միջոցներ։ Մեզնով անընդհատ վախեցնում էին բոլորին՝ վաղը Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կկիրառի, չէ վաղը չէ, վաղը չէ մյուս օրը... Սրանք պարզապես սարսափ պատմություններ են հասարակ մարդկանց համար, որպեսզի լրացուցիչ գումար կորզեն ԱՄՆ հարկատուներից և եվրոպացի հարկատուներից՝ ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում Ռուսաստանի հետ առճակատման համար։ Նպատակը Ռուսաստանին հնարավորինս թուլացնելն է։ Ավելի լավ չի՞ լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ, համաձայնության գալ՝ արդեն հասկանալով այսօր ստեղծվող իրավիճակը, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ պայքարելու է իր շահերի համար, և դա հասկանալով, փաստորեն, վերադառնալ ողջախոհությանը, սկսել հարգել մեր երկիրը, նրա շահերն ու դիրքորոշումը: Ինձ թվում է, որ սա շատ ավելի խելացի ու ռացիոնալ է», - նշել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular