ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում մտավախություն ունեն՝ Զելենսկին կարող է փախչել արտասահման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարբեր անշարժ գույքեր է գնում արտասահմանում, որպեսզի հասցնի փախչել, այդ մասին գրել է «Այլ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը՝ ուկրաինական ընդդիմադիր շարժման կայքում հրապարակված իր հոդվածում։

«Զելենսկին ցինիկաբար ստում է, երբ ասում է, թե ուկրաինացի զինվորները զոհվում են հանուն հայրենիքի։ Ուկրաինացիները բոլորովին էլ հանուն Ուկրաինայի չեն զոհվում, քանի որ Զելենսկին երկիրը ծախել է Արևմուտքին․ նրանք զոհվում են հանուն կոռուպցիոն այն սխեմաների, որոնցով այս իշխանությունը հարստանում է»,- գրել է Մեդվեդչուկը։

Նրա կարծիքով՝ Զելենսկին հույսը կտրել է ամերիկացիներից ու արդեն չի հավատում, որ նրանք իրեն վիլլա են նվիրելու Ֆլորիդայում, այդ պատճառով էլ հատուկ ներդրված մարդկանց միջոցով վերջերս էլիտար առանձնատուն է գնել Դուբայում՝ վճարելով 16,9 միլիոն դոլար։

«Պատերազմում «ազնվորեն» վաստակած գումարները նա օֆշորներում է գրանցում, մտքով էլ չի անցնում այդ գումարը ներդնել երկրի տնտեսության մեջ, պաշտպանության գործում։ Իր մտրիմ ընկեր Սերգեյ Շեֆիրի միջոցով Զելենսկին արդեն երկար ժամանակ է, ինչ արտասահմանում անշարժ գույք է ձևակերպում, ինչպես նաև տարբեր ընկերություններ գրանցում։ Ընտրություններից առաջ նա հենց այդ ընկերոջն էլ  փոխանցել է իր բոլոր օֆշորային ակտիվները, սակայն շարունակել է շահաբաժիններ ստանալ դրանցից, իսկ 2023-ի նոյեմբերին բաց հարթակներում տեղեատվություն շրջանառվեց, որ Սերգեյ Շեֆիրն ու նրա եղբայրը երկու զբոսանավ են գնել՝ ընդհանուր 75 միլիոն դոլար արժեքով։ Բացի այդ, Սերգեյ Շեֆիրը Դուբայում 62,1 միլիոն դիրհամով, որը համարժեք է 16,9 միլիոն դոլարին, ձեռք է բերել բնակարան ՝ավելի քան 600 քմ մակերեսով։ Գործարքը դեկտեմբերի 22-ին է կայացել»,- գրել է ուկրաինացի ընդդիմադիրը՝ հավելելով, որ առանձնատունը Զելենսկու համար։

«Ահա այսպես է առնետն իր համար նոր բուն փորել։ Ահա, թե ինչի համար են զոհվում հարուր հազարավոր ուկրաինացիները, իսկ միլիոնավորներն էլ  փախստական դառնում՝ կորցնելով թե՛ իրենց տունը, թե՛ հայրենիքը, այնինչ Զելենսկին իր համար նոր հայրենիք ու նոր շքեղ տուն է ձեռք բերել»,- գրել է Մեդվեդչուկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular