ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում սահմանային առճակատում է. Բայդենը պահանջում է հեռացնել փշալարերը, Տեխասի նահանգապետը՝ հրաժարվում է ենթարկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի մի հատվածում (Տեխաս նահանգ) դաշնային և նահանգային անվտանգության ուժերի միջև իրական առճակատում է ծավալվել, որի պատճառը միգրացիոն ճգնաժամն է։ Միայն դեկտեմբերին սահմանը հատել է  ռեկորդային՝ ավելի քան 225 հազար անօրինական ներգաղթյալ։

Ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Այս որոշումից հետո Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի և դաշնային կառավարության միջև հակասությունները կտրուկ սրվել են: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: Նահանգի ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել Իգլ Փաս քաղաքի սահմանային շրջաններից մեկը, տեղադրել են 48 կմ փշալար  և թույլ չեն տալիս դաշնային սահմանապահներին հեռացնել փշալարերը։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Տեխասի իշխանությունները միջամտում են ներգաղթի և սահմանների պահպանման հարցերին, որոնք գտնվում են դաշնային իրավասության ներքո: 

Ապօրինի ներգաղթի վերաբերյալ խիստ քաղաքականությամբ հայտնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «բոլոր պատրաստակամ նահանգներին» Ազգային գվարդիայի անդամներին ուղարկել Տեխաս, նշում է Hill թերթը:

«Ի դեմս ազգային անվտանգության, հանրային անվտանգության և հանրային առողջության այս աղետի, Տեխասն իրավացիորեն է կիրառել Սահմանադրության ներխուժման մասին դրույթը և պետք է լիակատար աջակցություն ստանա ներխուժումը ետ մղելու համար… Մենք կոչ ենք անում բոլոր պատրաստակամ նահանգներին անվտանգության ուժեր ուղարկել Տեխաս՝ կանխելու ապօրինի ներգաղթյալների մուտքը և նրանց հետ սահմանից հեռացնելու համար»,- ասել է Թրամփը:?

«Երբ ես նախագահ լինեմ, առաջին իսկ օրը, Տեխասի դեմ կռվելու փոխարեն, ձեռք ձեռքի տված կաշխատեմ նահանգապետ Էբոթի և սահմանամերձ այլ նահանգների հետ՝ դադարեցնելու ներխուժումը, փակելու սահմանը և արագ սկսելու պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Նրանք, ում Բայդենը ներս է թողել, չպետք է իրենց հարմար զգան, քանի որ նրանք տուն են գնալու», - ընդգծել է Թրամփը:

Նահանգապետ Գրեգ Էբոթն արդարացրել է դատարանի վճիռն անտեսելու որոշումը՝ քննադատելով Բայդենին ներգաղթի մասին օրենքները չկիրառելու և խախտելու համար։ Տեխասի նահանգապետը վկայակոչել է Տեխասի՝ ներխուժումից պաշտպանվելու սահմանադրական իրավունքը՝ ընդգծելով, որ շարունակվում է երկրի հարավային սահման ժամանող ներգաղթյալների հոսքը:

«Քանի որ Բայդենի վարչակազմը իսկապես հրաժարվել է սահմանի անվտանգությունն ապահովելու և համապատասխան օրենքները կիրառելու իր պարտականությունից, Տեխասը, շատ պարզ, ապահովում է սահմանի անվտանգությունը», - հայտարարել է Էբոթը:

BBC-ն հավելում է, որ ԱՄՆ նահանգների կեսի՝ 25-ի հանրապետական նահանգապետերն աջակցություն են հայտնել Տեխասին՝ ԱՄՆ կառավարության հետ սահմանային դիմակայության սրման հարցում: Նահանգապետերը Էբոթի հետ համերաշխության համատեղ հայտարարություն են տարածել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular