ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ռազմաօդային ուժերը 19 հարված են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները հունվարի 17-ին 19 հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Al Nashra լրատվական հարթակի՝ զոհվել է «Հեզբոլլահ»-ի 2 մարտիկ, 6 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Նաև հաղորդվել է, որ սահմանամերձ Վազանի գետի հովտից մի քանի տեղացի ֆերմերներ շնչահեղձության ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել «իսրայելական հրետանու կողմից ֆոսֆորային արկերի արձակման պատճառով»։

Իրենց հերթին շիա ջոկատները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող Մենարա բնակավայրը: «Հեզբոլլահ»-ի Telegram ալիքում նշվում է, որ «Մենարայի ուղղությամբ կրակը բացվել է՝ ի պատասխան իսրայելական զորքերի գրոհների, որոնք հանգեցրել են լիբանանյան ավաններում բնակելի տների ավերածությունների»:

Ըստ հրապարակման՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկները նաև կառավարվող հրթիռներով Իսրայելի զինծառայողների սահմանակետերին են հարվածել Ռագեբում, Ռուվեյսաթում, Թել Շաարում և Էլ-Աբադում՝ նրանց պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ։

Al Nashra հարթակի տեղեկություններով՝ 2023 թ. հոկտեմբերի 8-ից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 հրթիռ և 350 կամիկաձե ԱԹՍ։ Դրա հետևանքով զոհվել է 12 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 170 մարդ։ Ռազմական էսկալացիայի պատճառով Իսրայելի հյուսիսի ավելի քան 40 բնակավայրերից, այդ թվում՝ սահմանից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքից, տարհանվել է 115 000 մարդ։ Լիբանանի հարավում իսրայելական գրոհների զոհ է դարձել 37 խաղաղ բնակիչ և «Հեզբոլլահ»-ի 159 մարտիկ։ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանվածների թիվը հասել է 150 հազարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular