ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տասնյակ ակտիվիստներ հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքուերում և Սպիտակ տան մոտ՝ անցկացնելով բողոքի ցույց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին: Այս մասին հայտնում են Reuters-ը և Fox News-ը։

Սպիտակ տան մոտ ցուցարարները ծածանել են պաղեստինյան դրոշը և ծածանել «Ազատ Պաղեստինը» և «Դադարեցնել Եմենի ռմբակոծումը» կարգախոսներով պաստառներ։ Բողոքի ցույցերը կազմակերպել է հակապատերազմական ANSWER կոալիցիան, որը Եմենում հարվածները համարում է «խոշոր էսկալացիա», որը կարող է հանգեցնել լայնածավալ տարածաշրջանային ռազմական հակամարտության, ասվում է խմբի հայտարարության մեջ X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդից և ծովից հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա խմբավորման հարձակումների:

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հութիներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հութիներին դեռ չեն պատասխանել։

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular