ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էր Ռիադում Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպում է տեղի ունեցել. հայտնի է՝ որ երկրներն են մասնակցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի, G7 անդամների և այսպես կոչված Գլոբալ հարավում գտնվող պետությունների փոքր խմբի ներկայացուցիչներ գաղտնի հանդիպում են անցկացրել Էր Ռիադում. հանդիպումը կայացել է Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցություններում իր պայմաններին աջակցություն ստանալու ջանքերի շրջանակում:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, որը հղում է անում իրավիճակին ծանոթ աղբյուրներին, ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով այս գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին՝ Սաուդյան Արաբիայում։ Քննարկման գաղտնիությունը մասամբ նպատակ ուներ, որպեսզի դրա մասնակիցներն իրենց ավելի հարմար և անկաշկանդ զգան, այդ թվում՝ մասնակցել-չմասնակցելու որոշում կայացնելիս: Ավելի փոքր ձևաչափը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, թույլ է տվել ավելի ազատ և անկեղծ քննարկել ուկրաինական «խաղաղության բանաձևը» և դրա առաջմղման հնարավորությունները։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Էր Ռիադի հանդիպմանը էական առաջընթաց չի գրանցվել. Ուկրաինան և «Մեծ յոթնյակ»-ը շարունակում են դիմակայել Գլոբալ հարավի երկրների՝ Ռուսաստանի հետ անմիջականորեն բանակցելու կոչերին:

Քննարկման մասնակիցների վերաբերյալ գործակալությունը գրում է, որ դեկտեմբերյան հանդիպմանը միացել են պաշտոնյաներ Հնդկաստանից, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, մինչդեռ գլոբալ հարավի մյուս պետությունները, որոնք աջակցել են նախորդ, ավելի մեծ հանդիպումներին, մասնավորապես՝ Չինաստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկել։

Կիևը և G7-ի նրա դաշնակիցները հանդիպմանը հաստատել են այն մոտեցումը, որ ցանկացած արդար խաղաղություն պետք է համապատասխանի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքին։ Դաշնակիցներն ընդգծել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ առարկայական բանակցությունների լուրջ ցանկության նշաններ ցույց չի տվել: G7-ի ներկայացուցիչները հասկացրել են, որ շարունակելու են աջակցել Ուկրաինային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն վստահություն են հայտնել Կիևին հետագա աջակցության վերաբերյալ հաջող բանակցությունների վերաբերյալ։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհուրդը չի մեկնաբանել հրապարակումը։ Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի կառավարությունները նույնպես չեն արձագանքել հարցումներին, գրում է Bloomberg-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular