ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզում ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան- Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները և պարեկները օգնել են 24-ամյա վարորդ Հրաչիկ Օհանյանին մեքենան դուրս բերել անվտանգ վայր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular