ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում»․ ՆԱՏՕ-ի երկրները վերլուծում են՝ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի․ Bloomberg-ի անդրադարձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն սկսել են դիտարկել Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքները՝ երկարաժամկետ կտրվածքով։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է մտածեն, թե որքանով կարող են վստահել ռազմական օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի խոստումներին, գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, որոնք զբաղված են Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքների վերլուծությամբ։

Ըստ նրանց հայտնած տվյալների՝ Կիևի շատ եվրոպացի դաշնակիցներ կուլիսների հետևում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքների և այս հակամարտությունում ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության առնչությամբ, ինչպես նաև վերանայում են պոտենցիալ սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք, նրանց կարծիքով, կարող են առաջանալ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան սահմանին՝ Ռուսաստանի հաղթանակի դեպքում։

«ՆԱՏՕ-ի այս ռազմավարական ձախողման հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում և ավելի մեծ կլինեն, քան 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ազդեցությունն էր, քանի որ հակամարտության այսպիսի հանգուցալուծումը Վաշինգտոնի դաշնակիցներին կստիպի կասկածի տակ առնել անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի խոստումները։ Այս կապակցությամբ եվրոպական որոշ երկրներ կարող են նույնիսկ հարաբերությունների բարելավման գնալ ՌԴ-ի և Չնաստանի հետ՝ որպես այլընտրանքային տարբերակ, եթե ամերիկացի գործընկերները չկարողանան իրենց պարտավորությունները կատարել»,- Bloomberg-ին ասել է նրա աղբյուրը։

Եվրոպացի դիվնագետներն ու պաշտոնյաները Ուկրաինայի ռազմական պարտության մեկ այլ հնարավոր հետևանք են համարում հակամարտության ձևափոխումը պարտիզանական պատերազմի, ինչը կհանգեցնի ԵՄ արևելյան սահմանին անկայունության օջախի ստեղծմանը։ Այդ տարածաշրջանում լարվածությունը զսպելու համար ԱՄՆ-ն ստիպված կլինի Եվրոպա ուղարկել ցամաքային զորքեր ու ռազմական ավիացիա, ինչն իր հերթին Սպիտակ տանը կկանգնեցնի ընտրության առջև՝ պահպանել իր ռազմական ներկայությունը Ասիայում՝ Չինաստանի հետ բախման դեպքում Թայվանի պաշտպանության համար կամ ռազմական ներուժն ուղարկել՝  ռուսական զորքերին զսպելու համար։

Եվ, վերջապես, Ուկրաինայի պարտությունը կմեծացնի փախստականների հոսքը դեպի ԵՄ, ինչն իր հերթին կմեծացնի ԵՄ երկրների սոցիալական ծառայությունների ծանրաբեռնվածությունը և կսրի ռանց այն էլ բարդ իրավիճակը՝ այդ ոլորտում։

Նշենք, որ ավելի վաղ էլ CNN-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայություններին, հաղորդել էր, որ նրանց գնահատականներով՝ Ուկրաինան կարող է պարտության մատնվել ամռանը, եթե զրկվի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունից։ Արմուտքի օգնությունից զրկվելու պարագայում, ըստ տրված գնահատականի, Ուկրաինան կկարողանա ինքնուրույն դիմանալ մի քանի ամիս, իսկ ամռանը մոտ, հնարավոր է, լուրջ նահանջ ձեռնարկի ու նույնիսկ պարտության մատնվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular