ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան որոշ երկրների ղեկավարներ Մոսկվայի հետ կապ հաստատելու փորձեր են անում ու ազդակներ ուղարկում մեզ․ Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները ձգտում են կապ հաստատել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով, չնայած իրենց կողմից մինչ այս հնչեցրած հրապարակային հայտարարաությունների՝ չքննարկել այդ հարցն առանց Կիևի ներկայության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ նրանք հայտարարում էին և հիմա էլ, իներցիայով, շարունակում են հայտարարել, որ Ուկրաինային վերաբերող ոչ մի հարց առանց Կիևի մասնակցության չեն քննարկի, իհարկե, կեղծում են իրականությունը։ Դա բոլորովին էլ այդպես չէ»,- ասել է Լավրովը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ինձ իրավունք չեմ վերապահում անուններ հնչեցնել, բայց Արևմտյան երկրների մի շարք բարձր, շատ հայտնի ղեկավարներ, այդ թվում՝ եվրոպական շատ հայտնի մի երկրի կոնկրետ ղեկավար մի քանի անգամ, տարբեր խողովակներով, առնվազն 3 խողովակով ազդակներ է ուղարկել մեզ՝ իսկ ինչու՞ չհանդիպենք և չքննարկենք, թե ինչ անել Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հետ։ Երեք անգամ։ Թեպետ այդ գործիչը Մոսկվայի իր գործընկերոջ հետ ուղիղ կապվելու հնարավորություն ունի։ Այ, այսպիսի խորամանկությունների ենք ականատես լինում վերջին 6 ամիսներին»,- հավելել է Լավրովը։

 Նա նշել է նաև, որ պատրաստ են բանակցել այն երկրների հետ, որոնք առկա խնդիրների լուծումը տեսնում են ռուսական օրինական շահերը հաշվի առնելու սկզբունքով։

«Եթե ոմանք շահագրգռված են վերջ տալ  սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին ապահովելու փորձերին, վերջ տալ Ռուսաստանի օրինական շահերը ոտնահարելու փորձերին, ապա՝ համեցեք, մենք միշտ պատրաստ ենք լուրջ քննարկման»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular