ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


CNN. Ուկրաինային սարսափելի ձմեռ է սպասվում․ Զելենսկին չկարողացավ համոզել հանրապետականներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան մեկ տարի առաջ, Սպիտակ տանը իր ուկրաինացի գործընկերոջ կողքին կանգնած , նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն խոստացավ  Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»: Այս պարտավորությունը նա բազմիցս կրկնել է Ռուսաստանի  ներխուժումից հետո 22 ամիսների ընթացքում, հաղորդում է CNN-ը:

«Նախորդ օրը, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ փոխված հանգամանքներում հերթական այցը կատարեց Վաշինգտոն, Բայդենը խոստացավ, որ Միացյալ Նահանգները խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի «քանի դեռ կարող ենք»:

Ձևակերպման այս փոփոխությունն, ըստ երևույթին, հաստատում է  իրողությունը, որն էլ ավելի սրվել Զելենսկու՝  լրացուցիչ օգնության կոչից հետո. Ուկրաինային ամերիկյան աջակցությունը ոչ երաշխիք է, ոչ էլ անժամկետ պարտավորություն: Այն, ինչ սպասվում է Ուկրաինային հետո՝ ուկրաինական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների դաժան ձմեռը, որը խորանում է Կապիտոլիումի բլրի կողմից օգնության մարող հեռանկարով, ինչը վախեցնող է:

 

Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ուկրաինան գիտակցում են, որ Ուկրաինան պետք է փոխի իր ռազմավարությունը գալիք տարում, եթե ցանկանում է ավելի հեռու  մղել ռուսներին և ապահովել ավելի շահավետ դիրք, երբ գա խաղաղ բանակցությունների ժամանակը:

Ուկրաինացի պաշտոնյաները, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, վերջին շաբաթներին խնդրել են իրենց ամերիկացի գործընկերներին ավելի շատ ժամանակ հատկացնել ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների հետ մասնավոր զրույցներին՝ ընդունելով, որ «ինչ-որ բան պետք է փոխվի» նրանում, թե ինչպես է Ուկրաինային պատերազմում Ռուսաստանի դեմ, ասել է  ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու պաշտոնյա։

Ի պատասխան, Միացյալ Նահանգները որոշել է թույլատրել գեներալ Անտոնիո Ագուտոյին, որը ներկայումս ղեկավարում է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղակայված միացյալ ուժերի հրամանատարությունը,  «Անվտանգության աջակցության խումբ-Ուկրաինա» անվան տակ, ավելի երկար ժամանակով Ուկրաինա մուտք գործել՝ ուկրաինական ուժերին խորհուրդներ տալու համար, ասել են պաշտոնյաները: .

Նախկինում Բայդենի վարչակազմի պաշտոնյաները դժկամությամբ էին թույլ տալիս բարձրաստիճան զինվորականներին երկար ժամանակ մնալ Ուկրաինայում՝ ուկրաինացի զինվորականներին Ռուսաստանի դեմ արշավի վերաբերյալ խորհուրդներ տալու համար՝ վախենալով, որ Ռուսաստանը նրանց կընկալի որպես ուկրաինական գործողությունների ղեկավար, բացատրել են պաշտոնյաները: Սակայն ԱՄՆ-ն այժմ կարծում է, որ Ագուտոյի ներկայությունն այնտեղ կբարելավի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակումը և պատերազմական գործողությունները:

Այս գործընկերությունը կարող է օգնել մեղմել որոշ տարաձայնություններ, որոնք ծագել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այն հարցում, թե ինչպես լավագույնս պատերազմ մղել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ն ցանկանում էր, որ Ուկրաինան ավելի շատ կենտրոնանա հարավի վրա՝ համարելով, որ այն ռազմավարական առումով ավելի կարևոր է, քան արևելքը: Սակայն Զելենսկին և նրա խորհրդականները համաձայն չեն սրա հետ։

Որոշ ամերիկացի պաշտոնյաներ հիասթափված էին, որ Ուկրաինան շարունակում էր հետաձգել հակահարձակումը, որը թույլ տվեց Ռուսաստանին զգալիորեն ուժեղացնել իր պաշտպանական գիծը, ինչը ԱՄՆ-ն չէր ակնկալում, երբ սկսեց ուկրաինացիներին վարժեցնել համազորական և մեքենքայացված մարտերին, ասել է պաշտոնյաներից մեկը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ մայրաքաղաք կատարած այցը շատ հեռու էր նրանից, ինչ ցգացել էր ուկրաինացի առաջնորդը, երբ նա իր առաջին ուղևորությունը կատարեց Ուկրաինայի սահմաններից դուրս 2022 թվականի դեկտեմբերին:

Կորել  է  երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկիին դիմավորել էին  մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ողջույնների, պարզած ուկրաինական դրոշների և Կոնգրեսից ավելի շատ զենքի երաշխիքների փոխարեն Զելենսկին բախվել է հանրապետականների ընդդիմության պատին, որոնք պահանջում են խստացնել ներգաղթի կանոնները՝ նախքան նոր օգնությունը հաստատելը:

Թվում է, թե քիչ հավանական է, որ ներգաղթի հետ կապված փակուղային իրավիճակը  լուծվի մինչև շաբաթվա վերջ, երբ Կոնգրեսը պատրաստվում է արձակուրդ գնալ Սուրբ Ծննդյան տոների առիթով, թեև երեքշաբթի օրը կայացած բանակցողները ասացին, որ առաջընթաց է գրանցվել:

Սենատոր Միթչ Մաքքոնելը, որը Սենատի գլխավոր հանրապետականն է, և  Ուկրաինայի հավատարիմ աջակիցը, փաթեթի արագ ընդունումը «գործնականում անհնար» է անվանել:

Բայդենը փորձել է ոգևորել իր ուկրաինացի հյուրին Օվալաձև գրասենյակում բանակցությունների ժամանակ՝ ասելով Զելենսկիին, որ չի ցանկանում, որ նա կորցնի «հույսը»:

Նույնիսկ Զելենսկին Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, կարծես, ընդունեց իրականությունը։ «Դրանք ավելի քան դրական էին,- ասել է նա հանրապետականների հետ հանդիպման մասին,- բայց մենք գիտենք, որ պետք է խոսքերը տարբերել արդյունքներից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular