ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ, գրել է «Ռիբար» Թելեգրամ-ալիքը։

«OSINT-ի (հետախուզություն ըստ բաց աղբյուրների- խմբ.) դերի հերթական օրինակը արդի պայմաններում կարեւորագույն տեղեկություններ ստանալու համար. ուկրաինացի ակտիվիստը որոշել է պարծենալ նրանով, որ մի ինչ-որ «գործընկեր երկիր» կազմակերպել է 122 միլիմետրանոց արկերի արտադրություն եւ կադրեր է տեղադրել արտադրամասերից։ Սակայն RTVI ալիքի լրագրողը տեսագրության եւ լուսանկարների մեջ նկատել է տեղեկատվական վահանակներ Palladium Defence and Security Solutions-ի՝ ադրբեջանական ընկերության խորհրդանշաններով, որի կենտրոնակայանը Բաքվում է։ Այն պաշտոնապես «Ուկրոբորոնպրոմ»-ի գործընկերն է, ինչը կարելի է տեսնել ձեռնարկության պաշտոնական կայքում։  Սա փաստորեն առաջին օբյեկտիվ վկայությունն է, որ Ադրբեջանը պատրաստում եւ ուղարկում է զինամթերքներ Կիեւի ռեժիմի համար։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում նաեւ Մեծ Բրիտանիայի փողերով. նույն սխեմայով ադրբեջանցիները նախկինում Ուկրաինայի ԶՈւ-ին էին ուղարկում ականազերծման միջոցներ։ Դե, իսկ Բաքվի իշխանությունների դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության հանդեպ վաղուց հայտնի է։  Դրա փոփոխությանն սպասելը ճիշտ չէր լինի առաջին հերթին հայրենական նախարարությունների (ան)գործության պատճառով, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքում անգամ երկրում ռուսամետ լրագրողների ձերբակալություններին»,- նշվել է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular