ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Honda-ն նոր մատչելի քրոսովեր է թողարկել

ՖՈՏՈ

Honda Motor-ը ներկայացրել է նոր WR-V մոդելը ճապոնական շուկայի համար, տեղեկանում ենք ավտոարտադրողի տարածած հաղորդագրությունից։

Մեքենան նախկինում կրել է Elevate անվանումը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է հունիսին՝ Հնդկաստանում։ 

Քրոսովերը ստեղծվել է երկու տարվա ընթացքում:

Elevate/WR-V-ը կառուցված է Honda Global Small Car մոդուլային հարթակի վրա, որը օգտագործվում է բյուջետային GN սերնդի City սեդանների և հեչբեկների համար:

Քրոսովերի թափքը օրիգինալ է, հինգդռնանի և բարձր։ Մեքենայի ընդհանուր երկարությունը 4,3 մ է, լայնությունը՝ 1,79 մ, բարձրությունը՝ 1,65 մ։

Ճապոնիայում WR-V-ը կառաջարկվի միայն 1,5 լիտրանոց բենզինային շարժիչով։ Հզորությունը չի նշվում, սակայն Հնդկաստանում այս շարժիչով Elevate-ն ունի 121 ձիաուժ։ Ճապոնացիների համար ագրեգատը հասանելի կլինի CVT-ի և առջևի շարժիչի հետ միասին:

Honda WR-V-ի վաճառքը Ճապոնիայում կսկսվի 2024 թվականի գարնանը։ Մեկնարկային գինը կլինի 2 միլիոն իեն։

    
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular