ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքային թաղամասում նոյեմբերի 20-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակում է կանխվել։ Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը շարժվում էր դեպի Մոսկվա։ Նա պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել առանց ավերածությունների և զոհերի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 23:20-ին, գրում է The Moscow Times-ը։

Նոյեմբերի լույս 19-ի գիշերը Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային թաղամասում հերթական անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում են Մոսկվայի քաղաքապետն ու պաշտպանության նախարարությունը։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մոսկվայի մարզի Գորկովսկոյե մայրուղու տարածքում։ Այս հատվածի երթեւեկությունը որոշ ժամանակով փակվել է։

Անօդաչու թռչող սարքի միջոցով մայրաքաղաքի վրա գրոհելու նախորդ փորձը գրանցվել էր հոկտեմբերի 7-ի գիշերը։ Այն ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարքը խոցել են Իստրա քաղաքային թաղամասում։ Եվս երկու անօդաչու թռչող սարք, ըստ Մոսկվայի քաղաքապետի, ոչնչացվել է սեպտեմբերի 17-ի գիշերը Իստրայի քաղաքային թաղամասում և Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում։
 
Մայիսի սկզբից Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել ավելի քան երկու տասնյակ անգամ։ Մեկնաբանելով մայիսի 30-ի հարձակումը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է «խտացնել» հակաօդային պաշտպանության համակարգը։ Այն ժամանակ անօդաչու թռչող սարքերը վնասել են երեք բնակելի շենք և գրեթե գրոհել են էլիտար բնակավայրերը՝ Ռուբլևո-Ուսպենսկոե մայրուղու մոտ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular