ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն արդեն անուղղակիորեն ներգրավված է պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ. Ջումա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձավոր Արևելքում հակամարտությունը սպառնում է վերաճել ավելի մեծ բանի, քան տեղական արաբա-իսրայելականն է: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրող- միջազգայնագետ Աբբաս Ջուման։

Նա բացատրեց, որ ի լրումն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, հակամարտությունը կարող է ազդել նաև տարածաշրջանային տերությունների վրա՝ համաշխարհային հավակնություններով:

«Նկատի ունեմ Իրանը, որը շատ մոտ է Կովկասին, որտեղ Իրանի քաշը բավականին մեծ է։ Հետևաբար, եթե իրավիճակը Մերձավոր Արևելքում դուրս գա վերահսկողությունից, դա անուղղակիորեն կանդրադառնա կովկասյան տարածաշրջանի վրա»,- նշել է նա։

 

Ջուման հավելել է, որ Ադրբեջանն արդեն անուղղակիորեն մասնակցում է Մերձավոր Արևելքի գործընթացին։

«Այս մասին խոսում են Իսրայելում, այն մասին, որ Իսրայելում շատ բան աշխատում է ադրբեջանական նավթի շնորհիվ։ Ադրբեջանն Իսրայել նավթ արտահանող հիմնական երկրներից մեկն է։ Ուստի պարզ է, թե ում վառելիքն է սնուցում տանկերն ու այլ սարքավորումները, որոնք այժմ սպանում են պաղեստինցիներին: Հետևաբար, և՛ Իրանի, և՛ Հեզբոլլահի առաջնորդի կոչերն ուղղված են առաջին հերթին Ադրբեջանին և իրենց մահմեդական դիրքավորող բոլոր երկրներին, որոնք Իսրայելին էներգիա են մատակարարում։

Ադրբեջանն ու Իսրայելն էկզիստենցիալ դաշնակիցներ են, Թել Ավիվը ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվին աջակցող առանցքային կողմերից էր։ Դրա դիմաց Իսրայելը հենակետ է ստանում Ադրբեջանում Իրանի հետ սահմանին, որը, անշուշտ, կօգտագործվի, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը հասնի մեծ տարածաշրջանային պատերազմի մասշտաբների՝  համաշխարհային պատերազմի հավակնություններով։ Այս դեպքում, եթե Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ, ապա Թեհրանն Ադրբեջանին կընկալի որպես մի պետություն, որտեղից անմիջական սպառնալիք է բխում։ Խոսքն առայժմ անուղղակի սպառնալիքի մասին է՝ էներգակիրների մատակարարումների տեսքով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դրա առաջնորդ Էրդողանը լիովին անկեղծ չէ ներկայիս պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում, նա պատերազմն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար և զբաղվում է նրանով, ինչն իր մոտ լավագույնն է ստացվում՝ պոպուլիզմով, մոբիլիզացնելով ժողովրդին և շահարկելով նրանց կրոնական զգացմունքները, ավելացրեց Ջուման։ 

Նա վստահ է, որ Թուրքիան չի կռվի Պաղեստինի համար և լուրջ աջակցություն չի ցուցաբերի նրան։

Ընդ որում, Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում բավական շահավետ է Անկարայի համար, կարծում է Ջուման։

«Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն չունեն այնպիսի էքզիստենցիալ հակասություններ, ինչպիսին կան Իրանի և Իսրայելի միջև, և Իրանին զսպելու համար Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում լիովին բխում է Թուրքիայի շահերից։ Եթե ​​Թուրքիան անկեղծորեն հակադրվեր Իսրայելին և աջակցեր Պաղեստինին, ապա նա առնվազն ուժեղ ազդեցություն կունենար Բաքվի վրա՝ դադարեցնելու էներգառեսուրսներ մատակարարել Իսրայելին, գոնե այս ջարդի ընթացքում: Համենայն դեպս դեռ նման բան չկա»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular