ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը քննարկել են տեղահանվածներին աջակցության հետագա ծրագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի հետ։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղահանվածներին աջակցելուն ուղղված հետագա ծրագրերի ճիշտ մեխանիզմներին ու այդ համատեքստում համագործակությանն առնչվող հարցեր:

Նաննա Սկաուն ներկայացրեց նաև 2022-2023 թթ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սյունիքում իրականացված ու այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Կազմակերպությունը գործունեություն է ծավալել Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Մեղրի համայնքներում, նոր ծրագիր է սկսել Կապանում։ Իրականացված աշխատանքների շարքում եղել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ներդրումներ՝ ոռոգման ցանցերի կառուցում և նորոգում, արևային կայանների տեղադրում, լոգիստիկ կենտրոնի հիմնում, գյուղատնտեսների վերապատրաստումներ, աջակցություն փոքր բիզնեսին, նոր այգիների հիմնում, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրում, օժանդակություն գյուղատնտեսական կրթությանը և այլն:

Հարկ է նշել, որ այս ընթացքում ծրագրի կողմից Սյունիքում 53 կմ ոռոգման ջրի ցանց է կառուցվել՝ մարզում ոռոգելի դարձնելով 1400 հա հողատարածք։

Նշվեց, որ մարզային ծրագիրը շարունակվում է, ու Սյունիքում նախանշվածը, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները բնականոն հունով ընթանում են։

Ռոբերտ Ղուկասյանը առաջիկա ծրագրերի հետ կապված նաև առաջնահերթություններ ու մարզի համար ցանկալի ուղղություններ առանձնացրեց, որոնց միջազգային գործընկերները խոստացան ուշադրություն դարձնել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular