ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյան. Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Երևանում Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների վատթարացման մասին և որ, արդյո՞ք, Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Գերմանիայի և ԵՄ երկրների հետ  հարցին։

«Մի քանի շաբաթ առաջ մենք դարձանք ագրեսիայի, արտաքման ականատես։ Անցած 3 տարիների ընթացքում մենք տեսել ենք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման բազմաթիվ դեպքեր, որոնցից ամենախոշորները եղել են անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին և ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսին։

Եվ այսօր, ցավոք սրտի, մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ հարևան երկրները, մասնավորապես Ադրբեջանը, տարածքային պահանջներ ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ և որոշակի վերապահումներ ունեն ինքնիշխանության հարցում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցություններին։ Մտահոգությունները դեռ կան։ Մենք ունենք 4 հարևան, 2-ի սահմանները փակ են, թեև գործընթացը շարունակվում է, նույն Ադրբեջանի, ինչպես և Թուրքիայի հետ։ Երբեմն թվում է, թե մենք մոտ ենք լուծմանը։ Երբեմն նոր խոչընդոտներ են հայտնվում։ Սա ասում եմ, որովհետև մենք  մի քանի պլաններում  ենք՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և տեսանք, որ անվտանգության մեխանիզմները, որոնց վրա հենվել է Հայաստանը, արդյունավետ չեն աշխատել և՛ տնտեսական առումով, ներառյալ էներգետիկ փոխկապակցվածությունը, և՛ ընդհանրապես՝ արժեքների առումով, Հայաստանն իսկապես շահագրգռված է ԵՄ-ի, անդամ երկրների, Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ։ Եվ հարկ է նշել, որ այդ գիտակցությունը մենք տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների ու ԵՄ-ի կողմից։ Այս այցը դրա վկայությունն է։ Մենք գնում ենք հենց այս ճանապարհով»,- հայտարարել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular