ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում զանգվածային ծեծկռտուքի պատճառով ընդդիմադիրներին տուգանել են 740 դոլարով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2 հազար լարիով (մոտ 740 դոլար) տուգանել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային, կուսակցության անդամ Բաչո Դոլիձեին, ինչպես նաեւ մայրաքաղաքի քաղաքային ժողովի պատգամավոր Զվիադ Կուպրավային զանգվածային ծեծկռտուքի եւ իրավապահ մարմինների հետ քաշքշուկի պատճառով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Դատավոր Նաթիա Բուսկաձեն երեքին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության եւ ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ։ Մելիան, Դոլիձեն եւ Կուպրավան պետք է վճարեն 2 հազարական լարի տուգանք։

Սեպտեմբերին Թբիլիսիի Գլդանի շրջանում տան մոտ ծեծի էր ենթարկվել քաղաքային ժողովի պատգամավոր Իրակլի Էդգվիրաձեն («Միասնական շարժումից»)։ Միջադեպից հետո պատահարի վայր են եկել ընդդիմության երկու ներկայացուցիչներ, որոնք վեճի են բռնվել տեղի բնակիչների եւ ոստիկանության հետ։ Միջադեպը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի, ձերբակալվել են Մելիան, Դոլիձեն եւ Կուպրավան։

Մինչ այդ Վրաստանի խորհրդարանում տեղի էր ունեցել բախում խորհրդարանական մեծամասնության պատգամավորների եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ։

Նշվել է, որ բանակռիվը ինչ-որ պահի վերաճել է կռվի։ Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի սպասասրահում։ Վեճը վերաբերել է Ազգային բանկի որոշմանը, որի համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված նախկին դատախազ Օթար Փարցխալաձեին է վերադարձվել երկրում ֆինանսական գործողությունների հասանելիությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular