Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լամբիկա գարեջուր
ՖՈՏՈԲելգիան մեծ քանակությամբ գարեջրի տեսականիներ ունի: Պարզ ասած, եթե կա ինչ որ քաղաք, ապա այնտեղի տեղական գարեջուրն իր առանձնահատկություններն ունի: Այնուամենայնիվ, այդ երկրում կան գարեջրի տեսակներ, որոնք անսովոր են նույնիսկ այդ երկրի չափանիշներով: Դրանցից մեկը Լամբիկան է: Իրականում այն ոչ այնքան բազմազանություն տարրերից մեկն է, որքան գարեջրագործության առանձին ուղղություն։ Այդ ըմպելիքի պատմությունը հարյուրավոր տարիներից է գալիս։ Լամբիկայի բաղադրատոմսի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 16-րդ դարի փաստաթղթերում:
Դասական Լամբիկա ստեղծելու համար անհրաժեշտ է վերցնել 35 % ցորեն, 65 % գարու ածիկ և մի քանի գրամ չոր գայլուկ։ Ըստ էության ոչ մի արտասովոր բան, դասական գարեջրի բաղադրիչներ, բայց Լամբիկայի պատրաստման գործընթացը շատ է տարբերվում դասական գարեջրի արտադրությունից: Հիմնական տարբերությունն այն է, որ Լամբիկան արտադրվում է ինքնաբուխ խմորումով: Խմորիչ չի ավելացվում միտումնավոր, խմորում իրականացնում են միայն այն միկրոօրգանիզմները, որոնք պատահաբար անցնում են կախույթի մեջ:
Եփած կախույթը թողնում են բաց մեկ շաբաթ, որից հետո այն լցնում են այնպիսի տակառների մեջ, որտեղ նախկինում գինի է եղել։ Շնորհիվ այն բանի, որ խմորիչ չի օգտագործվում, խմորումը շատ երկար է տևում։ Լամբիկան, որը հնեցվում է 3 ամսից մինչև մեկ տարի, կոչվում է երիտասարդ, իսկ այն, որը տակառում 2-3 տարի է անցկացնում՝ հասուն։ Ըմպելիքի թնդությունը տատանվում է 4 %-ից 7 %-ի սահմաններում: Լամբիկան ինքը բավականին անկախ ըմպելիք է, բայց այն օգտագործվում է նաև այլ խմիչքներ ստեղծելու համար։
Ամենից հաճախ տարեց ու երիտասարդ Լամբիկաները խառնում են։ Ստացված ըմպելիքը շշալցվում է, որտեղ խմորումը շարունակվում է և շատ ակտիվ։ Ներսում բարձր ճնշում է ստեղծվում, ուստի այդ ըմպելիքի մետաղալարով կապված շշերն ու խցանները շատ նման են շամպայնի շշերին։ Շշերի մեջ խմիչքը մնում է առնվազն մեկ տարի: Կան տեսակներ, որոնք շշերի մեջ հնեցվում են 5 և նույնիսկ 10 տարի։ Ստացված ըմպելիքը կոչվում է Gueuze՝ Գյոզ, իսկ երկրորդ անունը՝ Բրյուսելյան շամպայն է: Գյոզի թնդությունը սովորաբար կազմում է 4-6 %, չնայած կան ավելի թունդ տեսակներ:
Լամբիկայի վրա հիմնված մեկ այլ խմիչք է ֆարոն: Այն ունի բարձր թնդություն և համով բավականին քաղցր է, քանի որ այնտեղ ավելացվում է շագանակագույն շաքար։ Մեկ այլ տեսակ՝ Կրիկը կամ բալի գարեջուրը պատրաստվում է Լամբիկային կեռաս ավելացնելով։ Հատապտուղների մեջ պարունակվող շաքարը խթանում է կրկնակի խմորման գործընթաց, ինչը մեծապես ազդում է ըմպելիքի համի վրա։ Լամբիկայի այլ մրգային տեսակները ևս պատրաստվում են նմանատիպ տեխնոլոգիայով, բայց նրանք շատ քիչ ալկոհոլ են պարունակում՝ 2,5-3 %:
Շատերն այն կարծիքին են, որ նման մրգային գարեջրերն այն լավագույնն են, որ կարելի է փորձել Բելգիայում:
Կ. Խաչիկյան