ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամսարգսյանները ընտրությունների հետ կանցնեն կգնան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հաճախորդների պակաս երբեք չի ունեցել: Հաճախորդության ինստիտուտը ամենագործուն ինստիտուտն է, քանի որ այստեղ գործում է մի կարևոր կանոն՝ քողարկված լինելը: Այսինքն իշխանության հաճախորդը միշտ հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի ներքո, իսկ տակից կատարում այն հրահանգները, որոնք ստանում է: 

Նման գործի այսօր լծված է ԵԼՔ դաշինքի առաջորդներից մեկը՝ Արամ Զավենի Սարգսյանը, որը ընտրարշավի սկզբից իր գրեթե բոլոր ելույթներում անպայման անդրադառնում է «Ծառուկյան» դաշինքին: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ «Ծառուկյան» դաշինքի անշեղորեն աճող վարկանիշը արդեն ամենուր լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչի պատճառով գործի են դրվում նմանատիպ գործիչներ:

Արամ Զ. Սարգսյանը, իհարկե, կարող է կատարել իր հաճախորդությունը, վայրահաչել և զազրախոսել, սակայն Արամ Սարգսյանը ինքը ունի բազմաթիվ թույլ կողմեր: Իսկ դրանցից կարևորագույնը այն է, որ Արամ Սարգսյանը ինքնաբավ գործիչ չէ: Նրա բախտը պարզապես բերել է, որ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է, այսինքն նրան, որպես Արամ Սարգսյանի, գուցե երբեք էլ չճանաչեին, եթե նա չլիներ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Եվ այժմ, երբ Արամ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ իրենից բան չի ներկայացնում, ունի զրոյական վարկանիշ, հանկարծ որոշում է քննադատել ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական ուժին:

Հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքը դրանից չի տուժելու, քանի որ նման տասնյակ և անգամ հարյուրավոր արամսարգսյաններ են զազրախոսել «Ծառուկյան» դաշինքի մասին: «Ծառուկյան» դաշինքը չի տուժելու, բայց այ Արամ Սարգսյանը հաստատապես տուժելու է, քանի որ դրանով վնաս է հասցնում ոչ միայն իրեն, ապացուցելով որ ասելիք չունի, այլ նաև իր դաշինքին, քանի որ իր ցածր վարկանիշն ու վայրահաչությունը ինքնաբերաբար անդրադառնում է սեփական դաշինքի առանց այն էլ բավական ցածր վարկանիշի վրա:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը եղել է նաև ՀՀ նախկին վարչապետ, բարձր պաշտոնյա, որը այսօր խոսում է ժողովրդի վիճակի մասին, այնինչ ժամանակին բացարձակապես ոչինչ չի արել այդ վիճակը բարելավելու համար:

Նրա վարչապետության ժամանակ Մոսկվա կատարած պաշտոնական միակ այցը առայսօր հիշվում է որպես անեկդոտի թեմա,քանի որ այսօր հոխորտացող ու իրեն խելացի գործչի տեղ դնող Արամ Սարգսյանը այն ժամանակ ցույց էր տվել, որ որպես վարչապետ բացարձակապես չի տիրապետում երկրի խնդիրներին և իր գյուղից բացի ուրիշ ոչնչի մասին տեղեկացված չէ:

Սեփական անփառունակ անցյալը ոչնչով չես քողարկի: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ով է: Արամսարգսյանները և նրա նման օդի մեջ խոսացողները ընտրությունների հետ կանցնեն կգնան, իսկ ժողովրդի կողքին կանգնած, ժողովրդի համար իրական գործ անող գործիչները, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, կմնան: Իսկ արամսարգսյանները թող խոսեն, դրանով նրանք իջեցնում են սեփական գնահատականը, քանի որ այսօր բոլորն էլ գիտեն, որ առանց պատվերի ոչ ոք չի խոսում:

Արման Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular