ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալդիվներում նախագահի կրկնակի ընտրություններ են անցկացվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը Մալդիվների բնակիչները մասնակցում են նախագահի կրկնակի ընտրություններին, տեղեկացրել է The Associated Press-ը։

Ոչ ընդդիմության հիմնական թեկնածու Մոհամեդ Մուիզը, ոչ գործող նախագահ Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը չեն հավաքել ձայների 50 տոկոսն ընտրությունների առաջին փուլում, որը կայացել է սեպտեմբերին։ Սոլիհը, որն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2018թ., պայքարում է Մուիզի մեղադրանքների դեմ այն մասին, որ նա թույլ է տվել Հնդկաստանին առանց վերահսկողության ներկա գտնվել երկրում։

Մուիզի կուսակցությունը՝ Ժողովրդական ազգային կոնգրեսը, համարվում է չինամետ։

Առաջին փուլում Մուիզը բոլորի համար անսպասելիորեն ստացավ ձայների ավելի քան 46 տոկոսը, Սոլիհը՝ 39։

Սոլիհը պնդում է, որ հնդիկ զինվորականները Մալդիվներում են միայն նավաշինարան կառուցելու համար՝ երկու կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան, եւ որ իր երկրի ինքնիշխանությունը չի խախտվի։

Մուիզը խոստացել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում նա հնդկական զորքերը դուրս կբերի Մալդիվյան կղզիներից եւ կհավասարակշռի երկրի առեւտրային հարաբերությունները, որոնք, նրա խոսքով, այժմ Հնդկաստանի օգտին են։

Ընտրությունների երկրորդ փուլը բարդ փորձություն է Սոլիհի համար, եւ նրա շանսերը կախված են այն բանից, թե ինչպես նրա օգտին կքվեարկեն նրա կուսակցությունից առանձնացած խմբակցության անդամները։

Երկրի նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը առանձնացել է Սոլիհի դեմոկրատական կուսակցությունից եւ առաջադրվել էր առաջին փուլում։ Նա որոշել է պահպանել չեզոքություն երկրորդ փուլում, բայց նրա կողմնակիցներից ոմանք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն Սոլիհին։

Ժողովրդական ազգային կոնգրեսի ղեկավար Աբդուլա Յամինը 2013-20188թթ. նախագահ եղած ժամանակ Մալդիվները դարձրել էր չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության մի մասը։ Այդ նախաձեռնությունը ենթադրում է երկաթուղիների, նավահանգիստների եւ ավտոմայրուղիների կառուցում՝ Ասիայում, Աֆրիկայում եւ Եվրոպայում Չինաստանի  առեւտրի եւ ազդեցության ընդլայնման համար։

Մուիզը, որը յոթ տարի զբաղեցրել է բնակշինարարության նախարարի պաշտոնը, ընտրվել է միայն որպես Ժողովրդական ազգային կոնգրեսի պահեստային թեկնածու այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն արգելել է Յամինին մասնակցել ընտրություններին, քանի որ նա բանտարկված է փողերի լվացման եւ կոռուպցիայի համար։

Մալդիվները կազմված են 1 200 մարջանի կղզիներից Հնդկական օվկիանոսում, դրանք գտնվում են Արեւելք-Արեւմուտք նավագնացության գլխավոր ճանապարհին։

Ընտրություններին մասնակցել է ավելի քան 282 000 մարդ, երկրորդ փուլի արդյունքները պարզ կլինեն կիրակի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular