ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Սառը պատերազմի արդյունքում առաջացած աշխարհակարգի ավարտի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Սառը պատերազմի արդյունքում առաջացած աշխարհակարգի ավարտի մասին։ «Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, ավելին է, քան Սառը պատերազմից հետո ի հայտ եկած աշխարհակարգի հզորության փորձարկումը: Սրանով ամեն ինչ ավարտվում է»,- ասել է նա՝ դասախոսություն կարդալով Ջոն Հոփկինսի համալսարանում, փոխանցում է РИА Новости-ն։ 

Տասնամյակների հարաբերական աշխարհաքաղաքական կայունությունը «խաղաղության և անվտանգության, միջազգային համագործակցության, տնտեսական կապի, քաղաքական ազատականացման և մարդու իրավունքների հաղթանակի» վարդագույն ակնկալիքներով, ըստ նրա, տեղի է տվել «ավտորիտար և ռեվիզիոնիստական ​​ուժերի հետ ուժեղ մրցակցությանը»:

«Սա մի գիշերում տեղի չի ունեցել։ Այն, ինչ մեզ հասցրել է այս կետին, հետագա տասնամյակների ընթացքում կլինի հետազոտության և բանավեճի առարկա», - ասել է Բլինկենը:

Նա Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում անվանել է «միջազգային կարգի համար ամենասուր և հրատապ սպառնալիքը»։ Պետքարտուղարը Չինաստանում տեսնում է ամենակարևոր երկարաժամկետ մարտահրավերը, որը, ըստ նրա, համատեղում է աշխարհակարգը վերաշարադրելու ցանկությունը՝ դա անելու աճող հնարավորությունների հետ։

«Պեկինը և Մոսկվան աշխատում են միասին, որպեսզի ինքնավար պետությունների համար աշխարհն ավելի ապահով վայր դարձնեն՝ իրենց գործընկերությամբ, որը սահմաններ չի ճանաչում», - ասել է Բլինկենը:

Նա նաև նշել է միջազգային հարաբերություններում նոր դերակատարների՝ ՀԿ կորպորացիաների, ահաբեկչական կազմակերպությունների աճող ազդեցությունը։ «Միջազգային համագործակցության շուրջ համաձայնությունը գնալով դժվարանում է ոչ միայն աշխարհաքաղաքական լարվածության, այլ նաև համաշխարհային խնդիրների կիկլոպյան մասշտաբի պատճառով, ներառյալ կլիմայական ճգնաժամը, պարենային անվտանգությունը և զանգվածային միգրացիան», - համոզված է Բլիկենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular