ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ամերիկյան զորավարժությունները կապված չեն որևէ այլ իրադարձության հետ․ ԱՄՆ պետքարտուղարություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պարբերաբար վարժանքներ է անցկացնում իր գործընկերների հետ, և Հայաստանը, լինելով ԱՄՆ-ի երկարամյա գործընկերը, մասնակցում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ սովորական զորավարժությունների, որոնք այլ իրադարձություններով պայմանավորված չեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նպատակ ունեն ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը։

«Մենք կանոնավոր կերպով վարժանքներ ենք անցկացնում և գործում ենք մեր գործընկերների հետ միասին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և շարունակաբար կատարելագործում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ո՛չ, սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձության հետ», - ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Միլլերին նաև խնդրել են անդրադառնալ հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևան երկրներ, այն պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին իրենց անվտանգությունը կազմակերպելու վերաբերյալ դասախոսություններ տալուց», - եզրափակել է Միլլերը։

Հայաստանում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը։ Ռուսական կողմը հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ դժգոհություն էր հայտնել ու նշել, որ կվերլուծեն ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Հայաստանի որոշումը։ Զորավարժությունների հետ կապված ՌԴ ԱԳՆ էր հրավիրվել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, որի ժամանակ ռուսական կողմը բողոքի նոտա էր հղել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular