ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական դիվերսանտները ներխուժել են Բրյանսկ․ կա 2 զոհ, 5 ձերբակալված. ՌԴ ԱԴԾ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների 2 աշխատակից զոհվել է, ևս 5-ը՝ ձերբակալվել Բրյանսկի մարզ ներխուժման փորձի ժամանակ։ 

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության՝ դա եղել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խումբ, որն ահաբեկչական հարձակումներ էր պլանավորում Ռուսաստանի ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա։

«ԱԴԾ-ն, Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թ․ օգոստոսի 30-ին Ռուսաստանի տարածքում ճնշել է ուկրաինական դիվերսիոն ահաբեկչական խմբի գործունեությունը, որը բաղկացած էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կադրային աշխատակիցներից, Հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ծառայության զինծառայողներից»,- ասված է հաղորդագրության մեջ

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, դիվերսանտների նպատակը եղել է «մի շարք աղմկահարույց ահաբեկչական գործողությունների իրականացումը ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում»:

«Օպերատիվ-մարտական միջոցառումների ընթացքում Բրյանսկի մարզի Նավլինսկի շրջանում չեզոքացվել է երկու զինյալ, հինգը բերման են ենթարկվել, որոնցից երեքը վիրավոր են», - հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ «դիվերսանտներից յուրաքանչյուրն ուներ  տարբեր զինատեսակների տպավորիչ բեռ», այդ թվում՝ ամերիկյան արտադրության ավտոմատներ՝ անաղմուկ կրակող սարքերով, հզոր պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ի նմուշի նռնակներ և պարկուճներ, գիշերային տեսողության սարքեր։

Ուկրաինական կողմն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular