ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան հարձակվում է իր դաշնակիցների վրա. The Telegraph

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինա 18 ամսվա անօրինական ներխուժումից հետո պատերազմը վերջին շաբաթներին եկել է Մոսկվա. սկզբում Ռուսաստանի մայրաքաղաքին հասցվող  անօդաչուների հարվածների, իսկ այժմ՝ Սեւ ծովում ռազմանավերից մեկի խորտակման տեսքով, բրիտանական The Telegraph պարբերականի համար գրել է գնդապետ Հեմիշ դը Բրետոն-Գորդոնը՝ 1-ին Թագավորական տանկային գնդի նախկին հրամանատարը։

«Չնայած այդ հարվածները մեծ չեն Ուկրաինայում քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների դեմ հազարավոր գրոհների համեմատ, Արեւմուտքում ոմանց դրանք ստիպում են նյարդայնանալ։ Այն քննադատության հետ միասին, որ Կիեւը պետք է ավելի ազնիվ լինի իրեն ցուցաբերվող աջակցության համար, սա վտանգավոր պահ է. ջանքերի ցանկացած հնարավոր պառակտում Ուկրաինայից ռուսներին քշելու հարցում նվեր կլինի Վլադիմիր Պուտինին»,- գրել է բրիտանացի փորձագետը։

«Ուկրաինան հարձակվում է իր դաշնակիցների վրա» վերնագրով հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ուկրաինայի կառավարության համար դրանք իսկապես ոչ հեշտ մի քանի շաբաթներ էին։ Հակահարձակումը, չնայած օրեցօր ավելի է խորանում, առայժմ չի բեկել ռուսական ամուր պաշտպանությունը։

«Կիեւը դարձել է սեփական հաջողությունների զոհը. Արեւմուտքը սպասում էր, որ անցած տարի տեղի կունենան իրադարձություններ, որոնք նման կլինեն նրանց, ինչ մենք տեսանք այս տարի, երբ ազատագրվեցին հսկայական տարածքներ։ Այս շաբաթ Զելենսկին ստիպված էր միջամտել, որպեսզի լիցքաթափի դիվանագիտական իրադրությունը Լեհաստանի՝ Ուկրաինայի մերձավոր գործընկերոջ հետ հարաբերություններում։ Կիեւը պահանջեց հանդիպում Վարշավայի ներկայացուցչի հետ այն բանից հետո, երբ բարձրաստիճան լեհ գործիչներից մեկը հայտարարել էր, որ Ուկաինան պետք է ճանաչի զգալի օգնությունը, որն ստացել է Լեհաստանից անցած տարի Ռուսաստանի մասշտաբային ներխուժումից հետո»,- նշել է  Հեմիշ դը Բրետոն-Գորդոնը։

Նրա կարծիքով՝ անկախ այն բանից՝ արդյոք ստորագրվել է այդ նախազգուշացումը Զելենսկու կողմից, թե ոչ, «դեսպանին կանչելով՝ Կիեւը կրակի հետ է խաղում»։

«Որքան էլ որ նրանք վշտացած լինեին, եւ դա միանգամայն բացատրելի է՝ հաշվի առնելով արեւմտյան զենքի մատակարարումների ձգձգումները, նրանք վտանգում են մեկուսացնել իրենց դաշնակիցներին։ Լեհաստանը եւ Մեծ Բրիտանիան երկու եվրոպական երկրներ են, որոնք առավել ամուր են աջակցում երկրին։ Սակայն հենց նրանք են վերջին ժամանակներս ենթարկվել ամենամեծ դիվանագիտական կշտամբանքին. Մեծ Բրիտանիայում պոպուլյար ուկրաինացի դեսպանին, որն անցել է Բեն Ուոլեսի կողմը, վերցրել ու ազատել են։ Իրականում դրանք պետք է լինեին գերմանացիներն ու ֆրանսիացիները։ Ի վերջո, նրանք ավելի քիչ չեն կորցնի Պուտինի հաղթանակի դեպքում, սակայն Ուկրաինայի լիակատար հաղթանակին նրանց պատրաստակամությունը շատ ավելի հեղհեղուկ էր»,- կարծում է հոդվածի հեղինակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular