ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը լրացուցիչ զորքեր կուղարկի Բելառուսի հետ սահման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանը կշարունակի զորքերի խմբավորման մեծացումը Բելառուսի հետ սահմանին, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

«Լեհաստանի իշխանությունները, Լեհաստանի կառավարությունը շատ բան է անում անվտանգության ապահովման համար։ Բայց  սադրանքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ռազմական ներկայության էլ ավելի ուժեղացում՝ ագրեսորին զսպելու, սադրանքները կանխելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մարեկ Սոկոլովսկին հայտնել է, որ երկու բրիգադի ուղղաթիռներ են տեղակայվել սահմանին։ Ըստ նրա, իրենք պատրաստ են զենք կիրառել «եթե ինչ-որ վտանգավոր բան պատահի»։

 

Երեքշաբթի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեղադրել էր բելառուսական երկու ուղղաթիռի՝ Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ, որից հետո Բլաշչակը հանձնարարել էր մեծացնել զորքերի սահմանային խմբավորումը։ Մինսկը Վարշավայի հայտարարությունն անվանել էր սադրանք՝ «ուժեր կուտակելու հերթական արդարացման» համար:

Իր հերթին, իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանն՝ այնտեղ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկների առկայության պատճառով։ Լեհ սահմանապահները նույնպես հաստատում են, որ ավելացել է անօրինական սահմանախախտների թիվը։ Մինչդեռ ԱՄՆ-ում նշել են, որ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկների կողմից անվտանգության սպառնալիքներ  չեն տեսնում  Վարշավայի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular