ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Մելիքյան. «Մարդ, ով միշտ ժողովրդի կողքին է և հասանելի է բոլորի համար: Ռոբերտ ջան, քեզ հաղթանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ավանի մշակույթի տանը մեկնարկեց թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը և առաջին հանդիպումն Ավանի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը: Ելութի սկզբում Ռոբերտ Սարգսյանը նախ շնորհավորել է դահլիճում ներկա կանանց և աղջիկներին` Մարտի 8-ի առթիվ, և մաղթել նրանց երջանկություն, առողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում:

«Քարոզարշավի մեկնարկը սկսում եմ Ավանից, որովհետև Ավանն իմ մեծ տունն է: Քաջատեղյակ եք, որ նոր ընտրակարգով ընդլայնվել է թիվ 1 ընտրատարածքը՝ ներառելով նաև Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները: Այսպիսով մեր տունը մեծանում է»:

Ամփոփելով անցած չորս ու կես տարիների խորհրդարանական գործունեությունը, Ռոբերտ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար առաջնահերթը եղել է բնակիչների հետ անմիջական շփումը, ինչի ականատեսն ու վկան նախ և առաջ հենց ավանցիներն են: «Պատգամավոր լինելն ինձ համար երբևիցե ինքնանպատակ չի եղել: Այն եղել է ժողովրդին ծառայելու պատրաստակամություն, ինչն արել եմ մեծ պատասխանատվությամբ: Ու համոզված եղեք, որ միշտ պատրաստ եմ ծառայել մեր ժողովրդին»:

Ընդգծելով, որ ընտրողների վստահության քվեն ևս մեկ անգամ ստանալու դեպքում շարունակելու է աշխատել նույն ոգով ու նվիրումով, Ռոբերտ Սարգսյանն առաջարկել է ավանցիներին միասին ապահովել երկրի առաջընթացը:

«Չորս ու կես տարի իրար հետ առաջ ենք գնացել: Ես պատրաստ եմ, իսկ դուք պատրա՞ստ եք իրար հետ առաջ քայլելու», - հարցով եզրափակեց ելույթը Ռոբերտ Սարգսյանը, ինչին ի պատասխան հնչեց ավանցիների բուռն և երկարատև ծափահարությունները:

Հանդիպմանը ներկա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ` խոսելով Ռոբերտ Սարգսյան թեկնածուի արժանիքների մասին, առանձնակի կարևորեց մարդկային այն որակները, որի իրական կրողն է հանդիսանում թեկնածուն:

«Ռոբերտ Սարգսյանը գործի մարդ է, պարկեշտ է ու մեր քաղաքական թիմի բոլոր առավելությունների կրողն է: Այս տարիների ընթացքում ապացուցել է, որ պառլամենտում ունի ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլ պատգամավորների ճնշող մեծամասնության համակրանքը: Ռոբերտ Սարգսյանի համոզմունքը, տեսլականն ու սկզբունքը հստակ է. Ազատ ու անկախ Հայաստան, հզոր Արցախ, Արցախ-Հայաստան-Սփյուռք ամուր կապ: Հետևաբար, Ռոբերտ Սարգսյանին ընտրելով՝ ընտրում ենք հզո՛ր Հայաստան, հզո՛ր Արցախ, հզո՛ր Սփյուռք», - նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանն էլ ներկայացրել են Ռոբերտ Սարգսյանի հետ անցած շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեցող քաղաքական ճանապարհը` ընդգծելով, որ բոլոր այդ տարիների ընթացքում բազում առիթներ են ունեցել համոզվելու նրա թե' մարդկային և թե' թիմային պարկեշտության մեջ:

«Մարդ, ով միշտ ժողովրդի կողքին է և հասանելի է բոլորի համար: Ռոբերտ ջան, քեզ հաղթանակ, մեզ բոլորիս հաղթանակ»,- ընդգծել է Գագիկ Մելիքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular