ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Rheinmetall-ը Գերմանիայում սկսել է F-35 կործանիչների ֆյուզելյաժների մասերի արտադրության նոր գործարանի կառուցումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպառազինություններ արտադրող գերմանական Rheinmetall-ը երեքշաբթի նշել է արեւմտյան Վիզե քաղաքում նոր գործարանի կառուցման մասին, որն արտադրելու է F-35 մարտական անտեսանելի ինքնաթիռի ֆյուզելյաժի մասեր, տեղեկացրել է DW-ն։

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուսթը մասնակցել է շինհարթակի հիմնարկեքի արարողությանը՝ հայտարարելով, որ «այստեղ կառուցվելու է գերժամանակակից գործարան, որը երաշխավորելու է լավ աշխատատեղեր տասնամյակների համար»։

Rheinmetall-ը Lockheed Martin ամերիկյան ընկերության գործընկերն է, որն արտադրում է F-35-ներ ամերիկյան մեկ այլ ընկերության՝ Northrop Grumman-ի հետ միասին։

 

Գործարանը, որի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո եւ որի մակերեսը կկազմի մոտ 60 000 քառակուսի մետր, պետք է շահագործման հանձնվի 2025թ.։

Նրա աշխատակիցները՝ 450 հոգի, պատրաստելու են ֆյուզելյաժի մասեր առնվազն 400 ինքնաթիռների համար, որոնցից 35-ը նախատեսված են Գերմանիայի զինված ուժերի համար, եւ որոնց արժեքը 8,3 մլրդ եվրո է։ Այդ ինքնաթիռները գնվելու են 100 մլրդ եվրո փաթեթի շրջանակում, որը համաձայնեցվել է կառավարության հետ անցած տարի՝ երկրի զինված ուժերի արդիականացման համար։

Մնացած ինքնաթիռները, որոնց մատակարարումները նախատեսվում է սկսել 2026թ., ամենայն հավանականությամբ, կգնվեն ՆԱՏՕ գծով այլ գործընկերների կողմից։ Մնացած բաղադրիչներն ինքնաթիռի համար կմատակարարվեն այլ արտադրողներից, իսկ դա նշանակում է, որ Rheinmetall-ը կստանա շահույթի ընդամենը ոչ մեծ մասը։

Գործարանի հետ կապված՝ կարող է ստեղծվել եւս 1 500 աշխատատեղ։

Lockheed Martin F-35 Lightning II ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենաարդիական ինքնաթիռը։ Գերմանիայի ռազմաօդային ուժերը կգնեն դրանք՝ փոխարինելու համար իրենց հնացող Panavia Tornado բազմաթիրախ ռեակտիվ ինքնաթիռների ավիապարկը։

F-35-ը կարող է կրել միջուկային զենք եւ լինել ՆԱՏՕ միջուկային զենքի համատեղ օգտագործման հայեցակարգի մի մասը, որի համաձայն՝ դաշինքի անդամները ամերիկյան ատոմային ռումբերի հասանելիություն ունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular