ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը մտադիր է եռապատկել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան ամբողջ աշխարհին կներկայացնի պաշտպանական արդյունաբերության նորույթները, որ ստեղծվել են առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ  և  նոր հորիզոններ են բացելու։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում անցկացված  IDEF-23 պաշտպանական արդյունաբերության միջազգային 16-րդ ցուցահանդեսի փակման արարողությանը։

Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում նախկինում սկսված նախագծերը կարագացվեն։ Բացի այդ, Թուրքիան կշարունակի զինված ուժերի կարիքներից բխող նոր արտադրանքի մշակումը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ եթե 2002 թ․ պաշտպանական  արդյունաբերության հատվածում գործում էր ընդամենը 57 ընկերություն, ապա այսօր այդ թիվը 2500 է։

«Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը առաջին կիսամյակում գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Մենք նպատակ ենք դրել արտահանման ցուցանիշը մինչև տարվա վերջ հասցնել 6 մլրդ դոլարի»,- նշել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանն անդրադարձել է նաև առաջին թուրքական  KAAN ռազմական ինքնաթիռին՝ նշելով, որ այն անգարից դուրս է եկել 3 ամիս առաջ և թռիչքի պատրաստ կլինի տարվա վերջին։

Ըստ Էրդողանի, Թուրքիան այսոուհետ էլ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր հնարավորություններով ու փորձով կօգնի բարեկամական և եղբայրական երկրներին։

Նա անընդունելի է համարել երկրների միջև անվտանգությունը որպես սպառնալիք կամ  ճնշման լծակ օգտագործելը։

«Թուրքիայի նպատակը առաջիկայում արտահանման մեծացման հաշվին պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգի ամրապնդումն է»,- ավելացրել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular