ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Բաթումի գնացքը երթևեկում է օրումեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Երևան-Բաթումի մարդատար գնացքը սկսել է աշխատել երկու օրը մեկ։ Հայաստանի մայրաքաղաքից Սև ծովի ափ հասնելը տևում է մոտ 17 ժամ: Այդ մասին հայտնում է MIR 24-ի թղթակից Նոնա Հովհաննիսյանը։

Հարմարավետություն և ճանապարհային ռոմանտիկ: Ինգա Բեսպալովան դստեր հետ մեկնում է Բաթումի։ Գնացքն ընտրվել է բացառման մեթոդով։ Երեխայի համար այլ տրանսպորտում նստելը հեշտ չէ: «Գնացքը շատ ժամանակակից է։ Ես գնում եմ իմ ծանոթների, արդեն ճամփորդած ընկերների փորձով։ Նրանք ինձ խորհուրդ տվեցին ընտրել այդ, քան ավտոբուսով, միկրոավտոբուսով կամ տաքսիով հասնել Բաթումի»,- պատմել է զբոսաշրջիկ Ինգա Բեսպալովան։

Երկաթուղով Բաթումի գնալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան մայրուղով, և մի փոքր ավելի թանկ է, բայց դա չի անհանգստացնում ուղևորներին։ «Մենք ընտրեցինք գնացքը, քանի որ մեզ հետ փոքր երեխաներ կան: Իսկ ընդհանրապես գնացքով ճանապարհորդելը միշտ էլ շատ ավելի հետաքրքիր է»,- կիսվել է զբոսաշրջիկ Նանա Խաչատրյանը։

Նախկինում գնացքները երթուղի էին դուրս գալիս շաբաթը երկու անգամ, այժմ երկու օրը մեկ։

«Մեր նորամուծություններից մեկն է պահախցիկը յուրաքանչյուր ուղևորի համար: Ավելացվել են նաև հեռախոսների և սարքավորումների միակցիչներ։ Մեր կուպեները կարող են տեղավորել 36 մարդ, պլասկարտը՝ 54, իսկ քնասենյակները 18»,- ասել է գնացքի ղեկավար Անդրանիկ Վարդանյանը։

Ավելի հարմարավետ ճանապարհորդության համար մեկ այլ նորամուծությունն էլ այն է, որ բոլոր վագոնները հագեցված են նորածինների համար  սեղաններով և ցնցուղներով:

Շատ զբոսաշրջիկներ նախընտրում են Հայաստանից հասնել Վրաստան։ Օրինակ՝ Մոսկվայից Երևան չվերթը կարժենա միջինը 15 հազար ռուբլի, կուպեով դեպի Բաթումի տոմսը ևս 5,5 հազար։ Իսկ Մոսկվայից Թբիլիսի թռչելը, իսկ այնտեղից Բաթում գնացքով հասնելը մոտ հինգ հազար ռուբլի ավելի թանկ կարժենա։

«Այս տարվա առաջին կիսամյակում մենք արդեն գրանցել ենք ուղևորահոսքի աճ նախորդի համեմատ 30 տոկոսով։ Դա պայմանավորված է նաև սպասարկման մակարդակի բարձրացմամբ, այն զբոսաշրջիկների հոսքի ավելացմամբ, ովքեր գալիս են Հայաստան, իսկ հետո գնացքով մեկնում Վրաստան, այսինքն այցելում են երկու երկրներ»,- ասել է երկաթուղու ուղևորափոխադրումների բաժնի ղեկավար Հրանտ Միքայելյանը։

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով առաջին կիսամյակում երկիր է այցելել ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ռուսները մնում են առաջատար, նրանք կազմում են ընդհանուր հոսքի մոտ 52%-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular