ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օր օրի վիճակը սրվում է եւ ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օր օրի վիճակը սրվում է եւ ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը: Այս մասին NEWS.am-ւի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը վառելիքի խնդիրն է. «Մասնավորապես հիմա ավելի մեծ չափով է հանրային տրանսպորտը կրճատվել: Ուրբաթ օրը նախագահը հստակ թիվ նշեց, որ շուրջ 50 տոկոսով այն կրճատվել է: Հիմ այդ թիվը կարող է լինել 70-80 տոկոս:

Բերքահավաքի աշխատանքները բավական դժվար են ընթանում կրկին դիզվառելիքի սղությամբ պայմանավորված: Առողջապահական համակարգը բավականին դժվար է գործում, քանի որ էլեկտրամատակարարման խափանումների ժամանակ պետք է ունենքն իզվառելիքով աշխատող գեներատորներ, որոնք արդեն բավարար չափով չեն գործում: Նույնը շտապօգնության մեքենաների վառելիքի հետ կապված բավականին սուղ է, թեեւ դեռեւս կարողանում ենք մատակարարել, բայց կարող է մի քանի օրից այդտեղ էլ դժվարություններ լինեն:

Սննդի ասով, ավելի շատ ոչ թե սննդի պակաս կա, թեեւ դա էլ կա, բայց  հաշվի առնելով, որ ամառ է, բանջարեղեն արտադրվում է, հնարավոր է որոշ ժամանակ տեղական արտադրության սննդով ապահովել ժողովրդին, բայց հաշվի առնելով վառելիքի պակասը, դժվարություններ ենք ունենում դաշտերից, ջերմոցներից, արտադրամասերից սնունդը մատակարարել բոլոր բնակավայրեր: Դեղորայքի հետ կապված վիճակը կայուն է, բայց օրեցօր վատանում է: Կայուն է, որովհետեւ հունիսի 15-ից դադարեց մատակարարումը, հետո հունիսի 25-ից վերսկսվեց Կարմիր խաչի միջոցով եւ դեռեւս այդ ժամանակ մատակարարված դեղորայքը կարողանում ենք որոշ չափով բաշխել թե դեղատներում, թե հիվանդանոցներում»,-ընդգծեց Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիսի 15-ից ի վեր բացի դեղորայքից, որը մի քանի անգամ Կարմիր խաչը ներկրել է, ոչ մի այլ պարագա՝ լինի սնունդ, վառելիք, հիգիենայի պարագաներ եւ այլն, չի ներկրվել Հայաստանից Արցախ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular