ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


50 վարորդների չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Կ. Մ.-ն և ՃՈ տեսուչներ Ա. Ա.-ն ու Կ. Ա.-ն 2022 թվականի դեկտեմբերի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Կոտայքի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 50 վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 1.000-20.000-ական ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ վերը նշված վարորդներն ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, այլ երկրի վարորդական վկայականով կամ գերազանցել են տվյալ բնակավայրում սահմանված երթևեկության առավելագույն արագությունը, մի շարք դեպքերում էլ՝ չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր կամ վարել են տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Որոշ վարորդներ էլ տրանսպորտային միջոցը վարել են վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած լինելու կամ վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում:

Վարորդներից կաշառք ստանալու համար Կ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (50 դրվագ), իսկ Կ. Ա.-ին և Ա. Ա.-ին՝ նույն հոդվածի հատկանիշներով համապատասխանաբար՝ 31 և 19 դրվագներով: Հիշյալ բոլոր ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Տեսուչներից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքներում և տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular