ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9-ամյա հայ թենիսիստը 2 ամսում մասնակցել է 6 մրցաշարի և տարել նույնքան հաղթանակ. տեսանյութ

ՍՊՈՐՏ
Alphanews.am-ը գրում է.
 
Երազում եմ մեծ թենիսիստ դառնալ, ինչպես Ռոջեր Ֆեդերերը: Շատ եմ սիրում թենիսը, ուրիշ ոչինչ չեմ սիրում աշխարհում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի «Ին կորտ Ֆիզիկա» թենիսի ակումբի սան, 9-ամյա Սարգիս Ավետիսյանը, որն այս ամիս դարձել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթող։ Նախորդ 2 ամիսների ընթացքում նա մասնակցել է 6 մրցաշարի եւ տարել նույնքան հաղթանակ մենախաղում եւ զուգախաղում:

«Ես թենիս շատ եմ սիրում: 7 տարի հաճախում եմ թենիսի: Այս մարզաձեւն ինձ համար ամենակարեւորն է, թենիսից բացի, ուրիշ ոչինչ չեմ սիրում աշխարհում: Երազում եմ մեծ թենիսիստ դառնալ, լինել լավագույնը, ինչպես Ռոջեր Ֆեդերերը:

Վերջին մրցաշարերում միայն հաղթանակներ եմ տարել՝ 6 մրցաշար անընդմեջ: Շատ եմ ուրախանում, երբ հաղթում եմ, հպարտություն եմ զգում:

Առաջին անգամ կորտեր այցելել եմ  հայրիկիս հետ, որը թենիսի մարզիչ է: Հետո հեռուստացույցով դիտեցի Ռոջեր Ֆեդերերի խաղը եւ սիրեցի այս մարզաձեւը, որոշեցի, որ ես էլ պետք է թենիսիստ դառնամ: Ինձ թենիսում դուր է գալիս հարվածը գնդակին»,- ասաց 9-ամյա Սարգիսը:

Սարգիս Ավետիսյանի անձնական մարզիչը նրա հայրն է՝ «Ին կորտ Ֆիզիկա» ակումբի մարզիչ Կարեն Ավետիսյանը: Մարզիչ-հայրիկի կարծիքով, մարզաձեւի նկատմամբ 9-ամյա Սարգիսի սերը գենետիկական է:

«Թենիսի նկատմամբ սերը փոխանցվել է ընտանիքից: Նա փոքր տարիքից սպորտի մեջ է եղել: Զուհագեռ զբաղվել է թենիսով եւ ըմբշամարտով: Հետագայում որոշեց, որ ցանկանում է միայն թենիսով զբաղվել: Այս որոշումը նրանն է եղել, ստիպողաբար չի եղել: Ես նրան առաջարկել եմ, թե որն է ցանկանում շարունակել եւ բացատրել եմ, որ չի կարող զուգահեռ թենիսով եւ ըմբշամարտով զբաղվել, քանի որ շատ տարբեր մարզաձեւեր են: Նրա ընտրությունը կանգնել է թենիսի վրա:

Արդեն ունի լավ արդյունքներ: Նախորդ  մրցաշարերում միայն հաղթանակներ է տարել: «Ին կորտ Օրանժ» ակումբի մինչեւ 10-ը տարեկանների առաջնությունում չեմպիոն է դարձել: Հաղթել է Կարմիր խաչի «Դավթյան» թենիսի ակումբի գարնանային բաց առաջնությունում, «Արարատ» եւ «Ին կորտ Ֆիզիկայի» ակումբների բաց առաջնություններում: Հունիսի 27-ին մինչեւ 12 տարեկանների մեջ հաղթել է ֆեդերացիայի գավաթի խաղարկության զուգախաղում, հուլիսի 2-ին՝ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում մենախաղում՝ մինչեւ 10-ը տարեկանների մեջ: Հուլիսի 10-ին էլ դարձել է Գյումրիի մինչեւ 10-ը տարեկանների բաց առաջնության հաղթող: Այս հաղթանակները գերազանց արդյունք են իր տարիքային խմբում:

Սարգիսի արդյունքներն այս տարի են աճել: Մինչեւ այդ, հանդես էր գալիս մինչեւ 12 տարեկանների մեջ եւ պայքարում էր իրենից 1-2 տարի ավագների հետ: Այժմ մասնակցում է 9-10-ը տարեկանների մեջ:

Սարգիսն իսկապես թենիսի մեծ սիրահար է, հեռուստացույցով ոչ մի մրցաշար բաց չի թողնում: Ապրում է այս մարզաձեւով: Փորձում է իր խաղաոճը գտնել, որը ինքս ոչ թե որպես հայր, այլ մարզիչ, նմանեցնում եմ Ֆեդերերին: Ձգտում է նմանվել:

Այս պահին չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի նրա մարզական կարիերայի ապագան: Ամեն ինչ առջեւում է:

Շատ խնդիրներ ունենք: Ամենամեծ խնդիրը ֆինանսի հետ է կապված: Մենք շատ շնորհալի երեխաներ ունենք, հեռանկարային պատանիներ ունենք, որոնց ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Տարբեր տարիքային խմբերում ունենք լավ երեխաներ եւ ֆինանսական մեծ խնդիրների պատճառով չենք կարողանում այս երեխաներին միջազգային մրցաշարերում փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ: Թենիսը մեծ ֆինանս է պահանջում: Ֆեդերացիայի կողմից ունենք աջակցություն, բայց շատ քիչ է եւ չի բավականացնում տարվա կտրվածքով միջազգային մրցաշարերի մասնակցության համար: Այդ ամենի համար մեզ հարկավոր են հովանավորներ, որը չունենք: Տեղի մրցաշարերի մասնակցության համար ոչ մի ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, բայց դրսի մրցաշարերը ծախսատար են»,- ասաց Կարեն Ավետիսյանը:

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular