ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել են ՀՀ Քննչական կոմիտեում հանցագործությունների տվյալների թվային շտեմարան ներդնելու մեխանիզմները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեում կայացել է հանդիպում ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչության փորձագտների պատվիրակության հետ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փորձագիտական խումբն աշխատանքային այցով Հայաստանում էր՝ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում կիբեռհանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացում» արտաբյուջետային ծրագրի շրջանակում, ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Կոմիտեում կիբեռհանցագործությունների ոլորտում տվյալների շտեմարան (Cybercrime database) հիմնելու ուղղությամբ կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։

Ողջունելով ԵԱՀԿ փորձագետների առաքելությունը Հայաստանում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդգծել է նման տվյլաների շտեմարանի ձևավորման անհրաժեշտությունը ինչպես ներպետական, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում հանցավորության դեմ պայքարի, հանացագործությունների քննության արդյունավետության բարձրացման առումով։

Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում «թվային նախաքննության» ներդրման ուղղությամբ իրականացված օրենսդրական և տեխնոլոգիական բարեփոխումների ընթացքը։ Նա նշել է, որ խնդիր է դրվել զարգացնելու հավաքագրվող քրեական տեղեկատվության համադրության և վերլուծության բաղադրիչը՝ այդ նպատակով ներդնելով տեխնիկական և ծրագրային նոր լուծումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից նախաքննությունն իրականացվելու է թվային եղանակով, ուստի այդ պայմաններում էլ ավելի է կարևորվելու գեներացվող թվային տվյալների քրեագիտական վերլուծական աշխատանքների իրականացումը։ Ծրագրային ապահովումների միջոցով ներդրվող տարատեսակ ֆիլտրերն ու դրա արդյունքում իրականացվող վերլուծական աշխատանքը, էապես կբարձրացնի քրեական վարույթներով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կթոթափի քննիչների ծանրաբեռնվածությունը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի՝ կարիքների գնահատումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հենքի վրա, թույլ կտա ընտրելու Հայաստանի համար քրեական բնույթի տվյալների շտեմարանի լավագույն մոդելը։

ԵԱՀԿ փորձագետները նշել են, որ պետական կառավարման համակարգում ծառայությունների մատուցման թվայնացման, նոր տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանն իրենց դիտարկումներով բավականին մեծ առաջընթաց է արձանագրել։ Վերջինս կարևոր նախադրյալ է՝ հանցագործությունների ոլորտում տվյալների շտեմարանի գաղափարի իրականացման, դրանով իսկ տվյալահեն քրեական քաղաքականության խթանման համար։

Փորձագետները, ողջունելով ՀՀ քննչական կոմիտեի՝ թվային ոլորտում առկա նախաձեռնությունները, կարևորել են խնդրի ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ լուծումներ գտնելու հնարավորությունները՝ նշելով, որ առաջատար պետություններում այդ գործառույթների իրականացման համար ստեղծվում են վերլուծական կենտրոնի գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք համալրված են անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով։

Փորձագետները հույս են հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվելիք առաջարկները կօգնեն իրագործելու վերոնշյալ ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռ և հարակից հանցագործությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման, փոխանակման գործող մեխանիմզներին, առկա ներուժին, ՀՀ քննչական կոմիտեի ակնկալիքներին, եվրոպական փորձին, ինչպես նաև՝ տվյալների փոխանակման սահմանափակումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք շեշտվել է այն հանգամանքը, որ նման շտեմարանի գործարկումը կդյուրացնի հանցավորության դեմ պայքարի միջազգային կոնտակտային ցանցերին Հայաստանի ինտեգրումը և կիբեռհանցագործություններին ուղղակիորեն առնչվող անդրազգային բնույթի այլ հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման, թրաֆիկինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ կրիպտորաժույթների կիրառմամբ կատարվող հանցագործություններին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular